Ի՞նչ ճակատագիր կունենա Հայաստանը Ստամբուլի բանակցություններից հետո Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ)
16
Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ. Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց Փաշինյանի սուպեր-ժողովրդավարական իշխանությունը շարունակում է հարձակումը լրագրողների վրա Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել. ասում է՝ պատճառն «ընտանեկան հանգիստ կյանքին» նվիրվելն է Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել. Արմեն Ռուսատմյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ. Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում գիշերազգեստով, հողաթափերով. Դիմում՝ ՆԳ նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին Արա՛, մեր հողերն ո՞ւր ա, մեր տներն ո՞ւրա․ «Կարճ ասած» Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց Ի՞նչ ճակատագիր կունենա Հայաստանը Ստամբուլի բանակցություններից հետո Ընդդիմադրի ընտանեկան մեքենայի հրկիզումը կարմիր գիծ է Փաշինյանի սուպեր-ժողովրդավարական իշխանությունը շարունակում է հարձակումը լրագրողների վրա Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել. ասում է՝ պատճառն «ընտանեկան հանգիստ կյանքին» նվիրվելն է Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել. Արմեն Ռուսատմյան Կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը․ Հոխիկյան Ասֆալտապատման և միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Հիտլերը օգնության պետք է հասնի Փաշինյանին․ ՔՊ-ում հասկանում են, որ ավարտված են (տեսանյութ) «Հակառուսաստան 2» պրոյեկտին են պատրաստում Հայաստանին. Հայկ Նահապետյան Ինչո՞ւ հենց Արսեն Թորոսյանն առավել նյարդայնացած ելույթով հանդես եկավ Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի Իրանն ու ԱՄՆ-ն պատմական համաձայնության առաջ են կանգնած՝ի տխրություն Իսրայելի և Ադրբեջանի «Նիկոլ Փաշինյանն առիթի է ման գալիս, որ Հայաստանից հեռու լինի»․ Ոսկան Սարգսյան «Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել Մայրաքաղաքը սկսել է վերածվել աղբավայրի (տեսանյութ) Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»

243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա

Yerevan.today-ը գրում է. «Չորս տարի տևած վերանորգումից հետո օրեր առաջ վերջապես տեղի ունեցավ Մեղրիի մանկապարտեզի բացումը: Կարմիր ժապավենն էլ կտրեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Մանկապարտեզը նորոգվել է համատեղ ֆինանսավորմամբ՝ գումարի 65 տոկոսը վճարել է կառավարությունը, մնացած 35 տոկոսը՝ «Իմ քայլը» հիմնադրամը: Հատկացումներն արվել են երկու փուլով: Մանկապարտեզի նորոգումը կառավարության սուբվենցիոն ծրագրերից մեկն էր:

Ընդհանուր առմամբ ծախսվել է 323 միլիոն դրամ, որից մոտավորապես 210 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեից, մնացած 113 միլիոնի ներդրումը հատկացրել է «Իմ քայլը» հիմնադրամը։

Մանկապարտեզի վերանորոգումը, սակայն, նախատեսված էր ավելի վաղ, բայց առաջացել էին ինչ-որ խնդիրներ կապալառու ընկերության հետ, շինարարության ձգձգման հարցը մինչ այժմ գտնվում է իրավապահների վարույթում: Թե ինչ կպարզվի արդյունքում, հայտնի չէ, բայց սա այս պատմության մեջ միակ ուշագրավ փաստը չէ:

Այսպես, չնայած Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամին վերջին շրջանում նվիրատվությունները հիմնականում արվում են անանուն և չի նշվում, թե ինչ նպատակով, բայց սկզբում ձևական մասը գոնե պահվում էր: «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվությունների 2019 թվականի ցանկում նշված է 500 հազար դոլարի (243 մլն դրամ) անանուն նվիրատվություն՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար:  

Սակայն, ինչպես տեսանք, հիմնադրամը վերանորոգման համար ծախսել է հատկացվածի կեսից էլ պակաս՝113 միլիոն դրամ: Ինչո՞ւ է գումարը ծախսվել ողջ ամբողջությամբ, ո՞ւր է ուղղվել կոնկրետ նպատակի համար հատկացված գումարը, արդյո՞ք դոնորը տեղյակ է դրանից:

Այս հարցերը ուղղեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին: Հայրապետյանը նշեց, որ անձամբ ճանաչում է նվիրատուին, կարծում է, որ խնդիր չի եղել, քանի որ նման դեպքերում տեղի է ունենում գումարի վերաբաշխում նվիրատուի համաձայնությամբ: Ամեն դեպքում նա խոստացավ անձամբ խոսել դոնորի հետ և տեղեկացնել վերաբերմունքի մասին:

Սպասենք Մխիթար Հայրապետյանի արձագանքին: Իհարկե՝ նաև ավելացնենք, որ Մխիթարյանը նույն ասուլիսի շրջանակներում խոսում էր այն մասին, թե ինչ կարևոր է հիմնադրամի թափանցիկությունը և ինչ առանցքային է, որ նվիրատուները իրենց վստահեն: Իսկ հարցին, թե ինչու են գնալով նվիրատվությունները դառնում անանուն, Հայրապետյանը պատասխանեց, որ դա նվիրատուների ցանկությունն է: Անձամբ իր կարծիքով պետք է բոլորը իմանան, քանի որ «Իմ քայլին» նվիրատվություն անելը ամոթ չէ:

Թե ինչու չեն ցանկանում, որ իրենց անունները հանրայնացվեն, դա էլ ուրիշ պատմություն է, բայց ստացվում է՝ գնալով նվիրատվություններն են դառնում անանուն, հանգանակության նպատակը չի նշվում, հետևաբար նաև հաշվետվողականությունն ու թափակցիկությունն է դառնում կասկածելի»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan