Հայաստանը դառնում է Արևմուտք-Ռուսաստան-Իրան-Արևելք հարաբերությունների բախման կիզակետ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Գործող վարչախումբը պետք է հեռացվի. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
30
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Տեսանյութ ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի վրա. կան տարհանվածներ, աշխատում է ռուսական ՀՕՊ-ը. Տեսանյութ, լուսանկար, թարմացվող Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Տեսանյութ Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք Շարժման անունը՝ «Մայր Հայաստան»․ նպատակը՝ Հայաստանի ու Արցախի գահավիժման կասեցում՝ իշխանափոխության միջոցով. Լուսանկար Բերձորում հողին է հավասարեցվել դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները. ցուցակ, լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Պատերազմ Արցախում
ԵՄ-ն ի վիճակի է իր խոստումները կատարել, 87 նոր ավտոբուսներ արդեն Երևանում են. Անդրեա Վիկտորին․ Տեսանյութ «Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում». լրագրողը՝ Պապիկյանին․ Տեսանյութ Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի Ալեն, ազզզզզ, Օմար Խայամ ցիտելուց առաջ պատասխանի թիմակից ընկերոջդ` Վահագն անունով մեծ գլխով այն «կենդանուն», ով քեզ ասել էր «մարմնավաճառ»... Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ Հայաստանը դառնում է Արևմուտք-Ռուսաստան-Իրան-Արևելք հարաբերությունների բախման կիզակետ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. Ճանապարհը 15 րոպե փակ կլինի Գործող վարչախումբը պետք է հեռացվի. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերությունը մտադիր է ՀՀ-ում ներկայացուցչություն բացել Կրակոցներ Երևանում Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ե՞րբ և որտե՞ղ կկայանա Սիրուշոյի համերգը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Տեսանյութ Հարկավ, օրհնված մոմն աստվածային ընծա է, հավատքի խորհրդավոր առարկա, ուստի այն երբեք չի՛ եղել և չի՛ կարող դառնալ հարկվող ապրանք Ստեփանակերտում տղամարդը 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել «Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, դրան զուգահեռ կյանքն են վայելում 36 ժամ ջուր չի լինի Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան». ինչու Անդրանիկ Քոչարյանը սկսեց նեղել ՆԳ նախարարին Արցախում ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած անձրևը նյութական վնասների պատճառ է դարձել Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն. Արցախը կպայքարի. Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները ԱՀ ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ բերելու համար՝ 50 հզ․ ստորագրություն ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է. «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում

«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»

«Փաստ» օրաթերթը գրում է Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ

- Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ կան, որ Դուք պատրաստվում եք լրատվամիջոց բացել։ Ճի՞շտ է։ Եվ եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ լրատվամիջոց է, ո՞րն է լինելու, Ձեր կարծիքով, դրա լսարանը, ի՞նչ նպատակներ եք հետապնդում, ի՞նչ խնդիրներ եք դնում։

- Այո, ես հաստատում եմ այդ տեղեկությունները։ Իրոք, գործընկերներիս հետ միասին հիմնադրել եմ նոր լրատվամիջոց, նոր կայք, որն աշխատելու է նաև որպես ցանցային /ինտերնետային/ հեռուստատեսություն։ Հիմնական նպատակներս երեքն են։

Առաջինը՝ փորձել ստեղծել մի լրատվամիջոց, որի հիմնական հերոսն ու հասցեատերը կլինի հայը՝ ապրելիս լինի Հայաստանում, Արցախում, թե աշխարհի որևէ երկրում։ Տարօրինակ է և սխալ, բայց մենք, ունենալով հսկայական Սփյուռք, ժամանակակից մեդիա-աշխարհում չունենք գեթ մեկ տեղեկատվական հարթակ, ուր հնարավոր կլինի ճանաչել իրար, հաղորդակցվել միմյանց հետ, քննարկել ազգային խնդիրներն ու հեռանկարները, թերթել մեր ժողովրդի պատմության նշանակալի էջերը։ Համահայկական տեղեկատվական մասնավոր հարթակի ստեղծումն, այսպիսով, իմ նպատակներից առաջինն է։

Երկրորդը՝ ստեղծելն է մի բարձրակարգ, հայության կյանքն ու հիմնախնդիրները լուսաբանող այնպիսի լրատվամիջոց, ուր կբացառվեն բամբասանքն ու ատելության խոսքը։ Անցած տարիներին մեծապես հենց այդ երևույթներն են, որ բաժանել ու պառակտել են մեզ։ Վստահ եմ, որ հնարավոր է ունենալ սուր քննադատությունից չխուսափող, տարբեր քաղաքական տեսակետներ ներկայացնող, լայն մասսայականություն վայելող ու, միևնույն ժամանակ, լրագրողական կոռեկտ վարքագիծ ունեցող լրատվական։ Երրորդը լրագրության հնարավորինս բարձր որակի և լրագրողական փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակի ապահովումն է։ Չեմ ուզում հիմա բացել բոլոր փակագծերը, ասեմ միայն, որ խոսքը միջլրատվամիջոցային համագործակցության մասին է, ինչը կանոնակարգված ձևով մեր երկրում հազվագյուտ է արվել։ Առայժմ այսքանը, հետո ավելի կմանրամասնեմ որևէ առիթով։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, և հուսով եմ, որ մայիսին կներկայանանք ընթերցողների ու հեռուստադիտողների դատին։

- Ինչպիսի՞ն է կայքի անվանումը, ո՞րն է հասցեն։

-Կհայտարարեմ առաջիկայում։ Տարբեր մտքեր կան, կյանքի կոչենք՝ կասեմ։

- Կայքի գրասենյակը միայն Երևանո՞ւմ է լինելու, թե՞ նաև այլ երկրում։ Ըստ ամենայնի, համահայկական տեղեկատվական հարթակը նաև ֆիզիկական տարածում է պահանջում։

-Ճիշտ եք, առանց այլ երկրներում գործող խմբագրությունների դժվար կլինի իրականացնել դրված նպատակները։ Ձեռնամուխ եմ եղել թղթակցային կետերի բացմանը Մոսկվայում և Լոս Անջելեսում։ Մայիսին ավելի հանգամանորեն կպատմեմ դրանց մասին։

-Ձեր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացներից հետո ասում էիք, որ մտածում եք նոր նախագծի մասին։ Սա՞ ի նկատի ունեիք։

- Այո։ Պետք է խոստովանեմ, որ դասընթացների արդյունքներն ամենամեծ խթանը դարձան ինձ համար մասնագիտական գործունեությանը վերադառնալու առումով։ Այս միտքն ունեի վաղուց, իսկ տեսնելով մեր լրագրողների մասնագիտական որակները ու հասկանալով, որ իրենք էլ դժգոհ են հայկական տեղեկատվական դաշտի վիճակից ու կարող են անհամեմատ ավելի բարձր որակ ապահովել, հասկացա, որ հաշվի առնելով կուտակած գիտելիքներս, նաև հնարավորություններս ու մասնագիտական կապերս՝ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել։ Իմ ունկնդիրներից մի քանիսին (իհարկե, նրանց, ովքեր սահմանափակված չեն աշխատանքային պարտավորություններով) ըստ ամենայնի աշխատանքի առաջարկ կանեմ։ Մոտ օրերս կլինի նաև հայտարարություն աշխատել ցանկացող այլ լրագրողների համար։

- Իսկ ո՞րն է կայքի ֆինանսավորման աղբյուրը։ Այլ կերպ ասած՝ ո՞վ է Ձեր հովանավորը։

- Այս պահին որևէ հովանավոր չունեմ, սեփական միջոցներս առայժմ բավարար են։ Բայց պրոդյուսերական երկարամյա փորձս թույլ է տալիս կարծել, որ կկարողանամ լուծել ֆինանսական խնդիրները։ Հուսով եմ` կհաջողվի ստեղծել տնտեսական իմաստով ինքնաբավ լրատվամիջոց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan