«Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում»
![«Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում»](/timthumb.php?src=/disc/28-03-23/275052ba99be8f590f4860c7cc995ce4.jpg&w=450)
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը լարված է: «Իրավունքի» տեղեկություններով՝ կալանավորները մտադիր են հացադուլ սկսել: Իսկ պատճառը նորանշանակ պետի վատ վերաբերմունքն է կալանավորներին. «Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում»: Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 2023թ. փետրվարի 24-ին ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, իսկ 2022թ. նոյեմբերի 9-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում