ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն»
![ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն»](/timthumb.php?src=/disc/27-03-23/13489d57eab3cbf81be07e1de12e1699.jpg&w=450)
Դիտել նաև
Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը
Պուտինը մեծացնում է համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Էրդողանն այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև միջնորդ է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար
ԱՄՆ-ն վաղուց «չեմպիոն» է դարձել աշխարհի տարբեր մասերում սանձազերծված պատերազմների թվով եւ այլ պետությունների ինքնիշխանության խախտումներով: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
«Տեղին ու անտեղի Ժողովրդավարական կարգախոսներ հնչեցնելով՝ իրականում Վաշինգտոնը վաղուց արդեն չեմպիոն է դարձել պետությունների ինքնիշխանության խախտման, սանձազերծված պատերազմների ու հակամարտությունների թվի, այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կոպիտ ու անօրինական որսի առումով»,-ասել է նա «Российская газета»-ին տված հարցազրույցում։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի շարժվել դեպի ժողովրդավարություն եւ դադարի նվաստացնել իր դաշնակից վասալներին, մենք դա միայն կողջունենք»,-հավելել է նա։
Աղբյուր՝ News.am