«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին
![«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին](/timthumb.php?src=/disc/25-03-23/6d93b1f2e9636e4d18ff7c5c02a05f79.jpg&w=450)
Երևանում այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տուն-ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պաշգամբում` պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։