Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է
![Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է](/timthumb.php?src=/disc/25-03-23/dbe1e747c4b2dcc51839d1f5f411c222.jpg&w=450)
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»,– նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք` Արշակ Սարգսյանը զոհվել է մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում։