Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն. Արցախը կպայքարի. Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը․ Աբխազիայի ԱԳ նախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
30
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Ուղիղ ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի վրա. կան տարհանվածներ, աշխատում է ռուսական ՀՕՊ-ը. Տեսանյութ, լուսանկար, թարմացվող Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Տեսանյութ Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք Շարժման անունը՝ «Մայր Հայաստան»․ նպատակը՝ Հայաստանի ու Արցախի գահավիժման կասեցում՝ իշխանափոխության միջոցով. Լուսանկար Բերձորում հողին է հավասարեցվել դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները. ցուցակ, լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Պատերազմ Արցախում
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. Ճանապարհը 15 րոպե փակ կլինի Գործող վարչախումբը պետք է հեռանա. Տեսանյութ Ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերությունը մտադիր է ՀՀ-ում ներկայացուցչություն բացել Կրակոցներ Երևանում Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ե՞րբ և որտե՞ղ կկայանա Սիրուշոյի համերգը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Ուղիղ Հարկավ, օրհնված մոմն աստվածային ընծա է, հավատքի խորհրդավոր առարկա, ուստի այն երբեք չի՛ եղել և չի՛ կարող դառնալ հարկվող ապրանք Ստեփանակերտում տղամարդը 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել «Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, դրան զուգահեռ կյանքն են վայելում 36 ժամ ջուր չի լինի Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան». ինչու Անդրանիկ Քոչարյանը սկսեց նեղել ՆԳ նախարարին Արցախում ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած անձրևը նյութական վնասների պատճառ է դարձել Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն. Արցախը կպայքարի. Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները ԱՀ ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ բերելու համար՝ 50 հզ․ ստորագրություն ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է. «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում ՉԸՆԴԱՐՁԱԿՎՈՂԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի վրա. կան տարհանվածներ, աշխատում է ռուսական ՀՕՊ-ը. Տեսանյութ, լուսանկար, թարմացվող Երազանքի հետքերով դեպի մեծ ֆուտբոլ. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը. Տեսանյութ Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը․ Աբխազիայի ԱԳ նախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Տեսանյութ

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը։ 

 

Երեկ ձեզ ներկայացրել եմ փաստեր, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դավաճան՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի նախընթաց շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, Նիկոլ Փաշինյանի միտումնավոր սխալների, հիմարությունների, պատերազմի ընթացքում ցուցաբերած հիմնական դավաճանական աստիճանի տգետ կամ դիտավորյալ որոշումների վրա:

 

Ուզում եմ շարունակել հիմնավորումներս և ապացուցել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է նաև նոյեմբերի 9-ից հետո:

 

Եվ այսպես ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև.

 

1. Միայն դավաճանը, ով դարձավ պարտության ոչ այնքան սիմվոլ (Մարուքյան Էդմոնի ականջը կանչի), որքան պատճառ, կարող էր շարունակել ջանքեր գործադրել կառավարման ղեկին մնալու համար:

 

2. Միայն դավաճանը կարող էր դա իրականացնելու համար դիմել այնպիսի սադրանքների, որոնք փոխանակ միախմբեին հանրությանը և հանեին սթրեսից, առավել գրգռեցին առանց այն էլ սթրեսի մեջ գտնվող հայ հասարակությանը՝ բերելով առավել մեծ բևեռացման և անարդարության խորացող զգացումի:

 

3. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման շղթայում ընդգրկել սեփական ճղճիմ շահն ու երկիրը տանել անիմաստ արտահերթ ընտրությունների:

 

4. Միայն դավաճանը կարող էր այդ ընտրությունների նախաշեմին հանդես գալ խոստումներով, որոնք, ի սկզբանե գիտեր, որ չի կատարելու:

Մասնավորապես Արցախի հարցով ՝ ինքնորոշման իրավունք, դեօկուպացիա և այլն:

 

5. Միայն դավաճանը կարող էր իր քաղաքական գոյությամբ ընտրություններից հետո «լեզու դնել» Ադրբեջանի նախագահ Ալիևի բերանը, որ նա ստացել է «կապիտուլյացիայի մանդատ», որ հայ ժողովուրդը մարսել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և չարաբաստիկ ուղերձ հղել միջազգային հանրությանը հայ ժողովրդի անունից առ այն, որ 680 000 թվագրված «կողմ» ձայներով այս ժողովուրդը պատրաստ է 21-րդ դարում քաղաքական պատմության մեջ մտնել որպես միակ և բացառիկ անթասիբ ազգ:

 

6. Միայն դավաճանը կարող էր միջազգային որևէ ատյանում չբարձրաձայնել 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի իրավական և պատժամիջոցային հետևանքների մասին հարցը: 

 

7. Միայն դավաճանը կարող էր որևէ միջազգային ատյանում որևէ ջանք չգործադրել Ադրբեջանին ու Թուրքիային «նեղելուն» ուղղված:

 

8. Միայն դավաճանը կարող էր մոռացության մատնել միջազգային կառույցների կողմից արձանագրված՝ Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքից գրոհայիններ բերելու փաստը:

 

9. Միայն դավաճանը կարող էր ներել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և որևէ գործնական քայլ չձեռնարկել միջազգային պատժիչ մեխանիզմներ գործադրելու համար:

 

10. Միայն դավաճանը կարող էր նպաստել ադրբեջանական քաղաքականությանը՝ համաձայնելով որոշ միջնորդների մոտեցումներին, օրինակ ՝ վերացնելու «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը փաստաթղթերից:

 

11. Միայն դավաճանը «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» կարող էր փոխարինել «ԼՂ հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» եզրույթով:

 

12. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդի անվտանգության և ապագայի պատասխանատվությունն ի հակառակ իր իսկ կառավարության ծրագրի ՝ գցել այլոց, մասնավորապես ՝ Ռուսաստանի «գրպանը»:

 

13. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդին պարբերաբար «հաթաթաներ» տալ և հանդուրժել «120. 000-ն ընդդեմ 3 միլիոնի»՝ սեփական թիմի գեներացրած պառակտիչ ու թուրքական քարոզչական թեզերը: 

 

14. Միայն դավաճանը կարող էր Հայաստանը դարձնել գեոպոլիտիկ գիգանտների բախման մարտաբեմ:

 

15. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին խնդրի սառեցմանն ուղղված ջանքեր գործադրելու, աշխարհաքաղաքական խաղերի մեջ չմտնելու, այլ՝ ՄԽ համանախագահների ինստիտուտի ճակատագրի վերջնական որոշմանը սպասելու փոխարեն մտնել սեպարատ բանակցությունների մեջ:

 

16. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո ջախջախված բանակի նկատմամբ դրսևորել պակաս գուրգուրանք և փաղաքշանք, քան ոստիկանության նկատմամբ, որի ծառայողներին բաժին հասած պարգևավճարների և նյութական ապահովության մասին հայ զինվորներն ու սպաները կարող էին միայն երազել:

 

17. Միայն դավաճանը կարող էր պարտությունից հետո 2 տարի միջոցներ չհատկացնել սպառազինության ձեռքբերմանը և բանակի կենցաղային պայմանների բարելավմանը:

 

18. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ից հետո համաձայնել և սեփական թիմակիցների գարշահոտ շուրթերով հիմնավորել, որ GPS-ով դելիմիտացիան և դեմարկացիան OK է:

 

19. Միայն դավաճանը կարող էր այդքան հեշտությամբ հանձնել ու հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից:

 

20. Միայն դավաճանը կարող էր պատերազմից հետո իր թիմի տարբեր այլ անդամների հետ միասին հանդուրժել, խրախուսել ու մասնակցել բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի: 

 

21. Միայն դավաճանը կարող էր հանրային համերաշխության մթնոլորտի փոխարեն ( իր սադրիչ, քաղաքական նկատառումներից ելնելով) իրավապահ համակարգի չարաշահման գործողություններով էլ ավելի պառակտել հասարակությանը:

 

22. Միայն դավաճանը կարող էր շարունակաբար քանդել ազգային ինքնության հենասյուները ՝ եկեղեցի, ընտանիք, բարոյականություն և այլն:

 Դավաճանություն էր նաև՝

* նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված՝ 200 քառ կմ Կուբաթլիում և Զանգելանում զիջելը,

* ադրբեջանական ռազմագերիներին և պատերազմի հետ կապ չունեցող սպանություններ գործած անձանց «ափալ-թափալ» մինչև վերջին հայ ռազմագերու վերադարձը հանձնելը,

* ռազմագերիների հարցը «բրախելը»,

* մոտ 100 չնույնականացված և չհուղարկավորված մարմին ունենալը,

* հայ-ադրբեջանական շփման գծում բանակին նվազագույն պայմաններով չապահովելը,

* ՄԽ հիմնարար սկզբունքներից հրաժարվելը և «չխմած» Ալմաթայի 91 թվականի հռչակագիր «մեյդան» բերելը,

* Ալիևի թե՛ անձնական վիրավորանքներին, թե՛ քաղաքական լկտիություններին չպատասխանելը:

Ինչպես տեսնում եք՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին ապացույցներն ու վկայություններն ավելի քան բավարար են ինչպես մինչև 44-օրյա պատերազմն ու պատերազմի ընթացքում, այնպես էլ ՝ հատկապես պատերազմից հետո:

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan