Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին
5
Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքը, բայց չի առարկել. Միրզոյան. Տեսանյութ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Պատերազմ Արցախում
Բոլոր միջոցներով պետք է փորձել գոնե Արցախում պահել հայկական բնակչություն Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը.այն ոչ ոքի չեմ ցանկանա, անգամ Աշոտի մորը. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Ադրբեջանը ցույց է տվել հայ գերիներին. Տեսանյութ Արդարության զգացողություններ ունեմ, մնացածը` հետո. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Աշոտ Փաշինյանի ցինիկ դիմախաղը, գրառումները և ջանասեր առարկությունները գալիս են ապացուցելու, որ ոչ միայն հոր արժանի զավակն է, այլ ավելին` գերազանցելու է հորը` պետական դավաճանին Գոհունակությամբ զեկուցում է հայերի աղետի հովանավորներին՝ գերազանց կատարման մասին Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել, ծանր հանցագործություն է եղել. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Հաստատում եմ՝ ինձ զանգել է Վիգեն Ազատյանը. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ «Ու սա վարում է ՀՀ արտաքին քաղաքականությունը». Սևակ Հակոբյան Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում 31-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա տղային ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ն ջանքեր է ներդնում. Միրզոյան. Տեսանյութ Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Շանը խոշտանգողը պատժվել է Եթե անգամ Գայանեն ու Աշոտը հաշտվեն, իրավական առումով գործը շարունակվելու է. պաշտպան. Տեսանյութ Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը Մարդկային ուղեղում չի տեղավորվում, երբ Անկարայում քծնում ես Ալիևին ու Էրդողանին. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Ու՞ր էր Թուրքիայում գլխավոր սատանայապետը․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Ադրբեջանցին կկանգնի ՀՀ դատարանի առաջ՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար Ո՞ր անուղեղն է Նիկոլին խորհուրդ տվել բարեւել Իմամին․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին. Տեսանյութ Իրական մանդատը Խաղաղության պայմանագրի մեջ կա՞ հստակ թիվ քանի անկլավ է հանձնվելու. Խամոյանը՝ ԱԳ նախարարին. Տեսանյութ Կարմրուկով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում «Թուրք մրցակցիս հաղթել եմ նոկդաուններով». Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով

ԱՄՆ պետքարտուղարության «մտրակն» ու «բլիթը»

Նախ, «մտրակի» մասին: Որքան էլ զարմանալի կամ տարօրինակ թվա, ԱՄՆ-ն որոշել էր մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում չխնայել Նիկոլ Փաշինյանին ու գրեթե բացեիբաց խոսել է նրա իշխանության օրոք Հայաստանում ստեղծված խայտառակագույն վիճակի մասին: Այսինքն, ամերիկյան քաղաքականության հանրահայտ թեզը, թե՝ «Սամոսան շան տղա է, բայց նա մե՛ր շան տղան է», կոնկրետ այս դեպքում չի կիրառվել:

Ինչ ասես, որ չեն արձանագրել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում Հայաստանի մասով. Է՛լ խոսքի ազատության սահմանափակումներ, է՛լ կամայական ու հանիրավի ձերբակալումներ ու կալանավորումներ, է՛լ խոշտանգումներ ու էլ որն ասես, էլ որը:

Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը մեջտեղից ճղվում ու ճողվում է, թե՝ ժողովրդավարության սուպերգավաթակիր է դարձել Հայաստանը, ԱՄՆ պետքարտուղարությունն այնտեղից ասում է՝ դատարաններն անկախ չեն, բանակում ոչ մարտական պայմաններում մահերը պատշաճ չեք քննում, համակարգային կոռուպցիայի մեջ եք: Դաղել է, որ դաղում են «իրենց» Նիկոլ Փաշինյանին:

«Բլիթի» մասին, եթե առհասարակ, դա կարելի է այդպիսին համարել: Ավելի շուտ աղաբլիթ է, իսկ եթե ավելի խիստ մոտենանք, ապա աղ է, առանց բլիթի: Աղն էլ, ի դեպ, ոչ թե «նատրիումի քլորիդ» է, այլ՝ համարյա թե «ցիանական կալիում»:

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցի հրապարակման նախօրեին ոչ պակաս ուշագրավ հայտարարույթուններ եղան Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Հիշեցնենք. երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տարածեց տեղեկատվություն, որ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի առաջարկի ԱՄՆ-ի օգնությունը՝ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու նպատակով: Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառության համար և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»:

Սա էլ՝ «բլիթը», Բլինքենի «շնորհակալության» տեսքով: Բայց մեջբերված կոչն է հետաքրքիր: Նախ, այդ ի՞նչ չլուծված հարցեր են, որոնք լուծելու համար ԱՄՆ-ից Փաշինյանին կոչ կամ հորդոր են ուղղում: Հասկանալի է, թերևս, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի առաջ ստանձնել է միանգամայն կոնկրետ հանձնառություններ, որոնք սակայն դեռ չի կատարել: Ու ահա, սա էլ երևի արդեն երկրորդ, եթե ոչ երրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ Արևմուտքից բացահայտ կոչեր են հղում Փաշինյանին, կարծես հարցնելով՝ «հը՞ն, ի՞նչ եղավ, ինչո՞ւ հանձն առածդ չես անում»:

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանին հասկացնում են, որ փախչելու տեղ այլևս չունի: Իսկ եթե կարծում է, որ ունի, ապա կարող են հաշված վայրկյանների ընթացքում նրա այդ պատրանքները ցրել և ամբողջ աշխարհի առաջ ասել, թե իրականում ինչ կոշմարային ռեժիմ է նրա գլխավորած իշխանությունը, ինչպես են Հայաստանում խոշտանգում ձերբակալվածներին, ինչքանով է կոռուպցիան համակարգային ու նման բաներ: Սա նույնիկս «մտրակ» չէ, այլ՝ դագանակ:

Իսկ ամենից վատն այն է, որ ժողովուրդը, որպես այդպիսին ամենևին տեղյակ չէ, թե այդ ինչ «չլուծված հարցեր» է Նիկոլ Փաշինյանը հանձն առել լուծել: Նիկոլ Փաշինյանը, որ մեծ-մեծ խոսում էր մի քանի տարի առաջ, թե՝ գալու է և հրապարակում հայտնի, թե ինչեր է պայմանավորվել, բնականաբար, չի ասում: Չնայած, հրապարակում էլ կարծես ոչ մեկը չի պահանջում, որ ասի: Երևի ոչ մեկին դա չի էլ հետաքրքրում:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan