Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր

Դիտել նաև
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Opel Vectra-ն․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս
Աբովյան քաղաքում բախվել են Opel-ն ու Audi-ն. կա վիրավոր
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Տեսանյութ
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում, Mercedes-ը տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորը. կան շուրջ 15 վիրավորներ. Լուսանկար
Մարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։ Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։