ԱԺ նիստ է. Սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ.Տեսանյութ
Մարտի 21-ին Ազգային ժողովում մեկնարկում է հերթական քառօրյա նստաշրջանը: Ընդգրկված է 15 հարց՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի փոփոխություններ, Հարկային օրենսգրքում փոփոխություններ, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծ և մի շարք այլ հարցեր: