Հայաստանը դառնում է Արևմուտք-Ռուսաստան-Իրան-Արևելք հարաբերությունների բախման կիզակետ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Գործող վարչախումբը պետք է հեռացվի. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
30
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Տեսանյութ ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի վրա. կան տարհանվածներ, աշխատում է ռուսական ՀՕՊ-ը. Տեսանյութ, լուսանկար, թարմացվող Փաշինյանն իշխանությունը պահել ու պահում է Թուրքիայի աջակցությամբ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Տեսանյութ Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք Շարժման անունը՝ «Մայր Հայաստան»․ նպատակը՝ Հայաստանի ու Արցախի գահավիժման կասեցում՝ իշխանափոխության միջոցով. Լուսանկար Բերձորում հողին է հավասարեցվել դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները. ցուցակ, լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Պատերազմ Արցախում
Կրակոցներ Երևանում․ 18-ամյա տղա է սպանվել Փաշինյանը կարող է որոշել է կոսմոս թռչել՝ ինձ հետաքրքիր չէ. Առնվազն ինձ համար անհասկանալի է, թե ինչ են բանակցում. Մովսես Հակոբյան Ուտեմ քեզ, իմ սիմպո… Լիլի Մորտոն ամուսնու որդու «Վերջին զանգ»-ին է մասնակցել ու տեսանյութ տարածել ԵՄ-ն ի վիճակի է իր խոստումները կատարել, 87 նոր ավտոբուսներ արդեն Երևանում են. Անդրեա Վիկտորին․ Տեսանյութ «Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում». լրագրողը՝ Պապիկյանին․ Տեսանյութ Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի Ալեն, ազզզզզ, Օմար Խայամ ցիտելուց առաջ պատասխանի թիմակից ընկերոջդ` Վահագն անունով մեծ գլխով այն «կենդանուն», ով քեզ ասել էր «մարմնավաճառ»... Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ Հայաստանը դառնում է Արևմուտք-Ռուսաստան-Իրան-Արևելք հարաբերությունների բախման կիզակետ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. Ճանապարհը 15 րոպե փակ կլինի Գործող վարչախումբը պետք է հեռացվի. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերությունը մտադիր է ՀՀ-ում ներկայացուցչություն բացել Կրակոցներ Երևանում Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Ե՞րբ և որտե՞ղ կկայանա Սիրուշոյի համերգը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների մամուլի ասուլիսը. Տեսանյութ Հարկավ, օրհնված մոմն աստվածային ընծա է, հավատքի խորհրդավոր առարկա, ուստի այն երբեք չի՛ եղել և չի՛ կարող դառնալ հարկվող ապրանք Ստեփանակերտում տղամարդը 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել «Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, դրան զուգահեռ կյանքն են վայելում 36 ժամ ջուր չի լինի Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան». ինչու Անդրանիկ Քոչարյանը սկսեց նեղել ՆԳ նախարարին Արցախում ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած անձրևը նյութական վնասների պատճառ է դարձել Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Ցանկացած հանձնվողականություն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն. Արցախը կպայքարի. Ձյունիկ Աղաջանյան. Տեսանյութ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները

Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ

Պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների մասին 2022թ․ զեկույցը, որում մանրամասն անդրադարձ է արված նաև Հայաստանին: Ըստ զեկույցի՝ մեր երկիրն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտության, խոսքի ազատության սահմանափակման, քաղհասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ հանցագործությունների (ներառում են բռնություն կամ սպառնալիքներ), երեխաների աշխատանքային շահագործման ամենածանր ձևերի դրսևորումների հետ կապված: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների թույլ տված վայրագություններին։

Նշվում է հաղորդումների մասին, որ սեպտեմբերյան հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերն իրագործել են անօրինական սպանություններ, դաժան և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել հայ զինվորականներին: 2020 թ.-ի աշնան պատերազմից հետո 203 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) համարվում է անհետ կորած, իսկ սեպտեմբերի 13-14-ի հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում 3 զինվորական: Զեկույցը նաև հիշատակում է սեպտեմբերյան հակամարտության ընթացքում հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

Նշվում է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Զեկույցի հեղինակաները գրում են, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից: Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Ըստ զեկույցի՝ կան հաղորդումներ առ այն, որ ՀՀ անվտանգության ուժերի անդամները շարունակել են խոշտանգել կամ այլ կերպ բռնության ենթարկել իրենց վերահսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց: Իրավապաշտպանները պնդում են, որ իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է նպաստել խնդրի շարունակականությանը։ Դիտորդները պնդում են, որ իշխանությունների՝ նախկինում հարուցված գործերին հետամուտ լինելու ձախողումը կապված է 2018 թվականի քաղաքական անցումից հետո արդարադատության համակարգի (բացառությամբ բարձրագույն ղեկավարության մակարդակի) կառուցվածքի փոփոխության բացակայության հետ: Իրավապաշտպանները նաև նշել են բազմաթիվ դեպքեր, երբ չարաշահումների համար պատասխանատուները հետագայում բարձրացում են ստացել, այդ թվում՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո: Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ևս եղել են: Սահմանադրությունը և օրենքն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նախատեսում են ցանկացած անձի իրավունքը՝ վիճարկելու իր ձերբակալության կամ կալանավորման օրինականությունը դատարանում։ Սակայն նախորդ տարվա ընթացքում եղել են մի քանի հաղորդումներ կամայական կամ ընտրովի ձերբակալությունների մասին։ Զեկույցում նաև ասվում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։ Զեկույցի համաձայն՝ խտրականության դեմ օրենսդրությունը կատարյալ չէ և չի պաշտպանում խոցելի խմբերին՝ անդրադառնալով վերջիններիս կյանքի բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ աշխատանքի, բնակարանի, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա, իսկ սահմանափակ առողջական կարողոթյուն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։ Նշենք, որ Պետքարտուղարության զեկույցը դիտարկում է իրավիճակն աշխարհի 198 երկրներում ու տարածքներում՝ ներկայացնելով վստահարժան հաղորդումների վրա հիմնված փաստական և օբյեկտիվ տեղեկատվություն։ Այն որպես գործիք ծառայում է հետազոտողներին, իրավապաշտպաններին, պետական պաշտոնյաներին և բազմաթիվ այլ մարդկանց, որոնք ձգտում են մեծացնել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարումներ թույլ տվողներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan