Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Մեր համաքաղաքացիները բավականին ակտիվ միանում էին Գյումրին սոցիալ֊տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին
12
Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ․ լավ սինխրոնիզացված պրոցես է․ Ռոբերտ Քոչարյան Պասիվ բոյկոտը սկսվել է հունվարից. մարդիկ տրանսպորտի փաթեթներ չեն գնել. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պարզ հաշվարկով ներկայացնում է տրանսպորտի ինքնարժեքի ստացման թիվը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչն օր օրի թափ է հավաքում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եվրամիության վերաբերյալ նախագիծն ընդունվեց միայն ՔՊ-ի «կողմ» ձայներով Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. քաղաքագետ Ադրբեջանցիներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով. թուրք նախարար Ուկրաինայում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների պատրաստակամության մասին Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա, բա իրենց ասածը սրիկայություն չէ՞. Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը Տիգրան Ավինյա՛ն, բա ասում էիք՝ բոյկոտը չի կայացել (տեսանյութ) Քաղաքապետարանի աշխատողներն էս ինչո՞վ են զբաղված (տեսանյութ) Բա եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին, գցել ավտոբուսները (տեսանյութ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք» Ալեն, դու ի՞նչ գիտես՝ պատերազմն ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա. զոհվածի մայր Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը համակերպվել է, որ թիմակիցները վիրավnրnւմ են արցախցիներին․ Աբրահամյան Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է ԱՆԻՖԻ-ի շրջանակներում բացվել է 108 քրեական գործ, որից 70-ը առայսօր դեռ նախաքննական փուլում են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ինչ տրամաբանությամբ եք տրոլեյբուսը թանկացրել շուրջ 3 անգամ. ավագանու հարցը Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին «Շուտով նույնն ասելու է Ոսկեպարում, Տիգրանաշենում, Մեղրիում և այլուր»․ Դավիթ Սարգսյան Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո»

Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր

1879 թվականի մարտի 19-ին ծնվել է հայ ժողովրդի ականավոր գործիչ Արամ Մանուկյանը: Նրա ավանդը մեծ է մեր պետականության կայացման մեջ:

Սովորաբար ժողովուրդը պետք է ճանաչի իր պատմական հերոսներին: Իսկ այսօր շատերն են արդյո՞ք ճանաչում մեր հերսոներին: Ճանաչել, նախ նշանակում է հասկանալ իրենց կատարած գործի իմաստն ու նշանակությունը:

Փորձենք այս հոդվածով ևս մեկ անգամ հիշեցնել այս գործչի գործունեության արժանիքները:

Եվ այսպես, Արամ Մանուկյանը, իրական անունը՝ Սարգիս Հովհաննիսյան, ինչպես նշեցինք ծնվել է մարտի 19-ին 1879 թվականին, այն ժամանակ Ելիզավետպոլի նահանգի Զեյվա հայկական գյուղում:

Հիշեցնենք, որ Ելիզավետոպոլը ներկայիս «ադրբեջանաքկան» Գյանջա քաղաքն է:

Երիտասարդ տարիքում նա անդամագրվեց ՀՅԴ-ի շարքերում և դարասկզբին տեղափոխվելով Բաքու սկսեց կրել «Արամ Մանուկյան» անունը: Այն ժամանակվա ցարական Ռուսաստանի հեղափոխականների քաղաքական ավանդույթներում նման անվանափոխումները կրում էին մասսայական բնույթ: Քանզի հեղափոխական աշխատանքը դա էր պահանջում:

1904-ին Մանուկյանը տեղափոխվեց Արևմտյան Հայաստանի Վան քաղաք, որտեղ ղեկավարեց տեղի դաշնակցական կառույցը:

1906-ին, ընդամենը մեկ տարվա ընթացքում, Վանի հայերը ավելի շատ զենք ու զինամթերք ստացան Ռուսաստանից և Իրանից, քան դրանից առաջ 10 տարիների ժամանակահատվածում: Սա ցույց տվեց Արամ Մանուկյանի գործնական հատկությունների բարձր մակարդակը:

Ավելին, Մանուկյանի ջանքերով Վանում կազմակերպվեցին պետությանը բնորոշ որոշ կառույցներ, ինչը բնակիչներին դարձրեց ավելի կազմակերպված:

Արամ Մանուկյանի պետական գիտակցությունն այն աստիճանի էր բարձր, որ նա դեմ էր կուսակցության ներսում տարածված այն դրույթի հետ, թե Աբդուլ Համիդի դեմ պայքարի շրջանակներում պետք է համագործակցել երիտքուրքերի հետ:

Արամ Մանուկյանը լավ էր հասկանում, երիտթուրքերի իրական մտադրությունները, բայց հայկական պարզունակության դեմ անզոր գտնվեց:

Հետագա գործընթացները ցույց տվեցին իր ճշմարտացիությունը, բայց արդեն ուշ էր...

1915 թվականին դարձավ «Վանի հայկական ինքնապաշտպանության զինվորական մարմնի» անդամ, իսկ հետո անձամբ ղեկավարեց Վանի պաշտպանությունը թուրքական զորքերից:

1917-ին Թիֆլիսի նորաստեղծ «Հայոց ազգային խորհուրդը» Մանուկյանին ուղարկում է, որպես իր լիազոր ներկայացուցիչ Էրիվանի վարչակազմը ղեկավարելու։

«Դա լավ հաշվարկված ընտրություն էր։ Վանի հերոսը մեծ փորձ ունեցող կազմակերպիչ էր, ով շատ լավ գիտեր իր ժողովրդի ուժեղ և թույլ կողմերը», — գրում է ամերիկացի պատմաբան Դոնալդ Միլլերը:

Մանուկյանը 1918 թվականի հունվարին ժամանում է Էրիվան և ձևավորում կիսապաշտոնական «կոմիտե», որը քաղաքում կարգ ու կանոն է հաստատում:

Իր երկաթե բռունցքի քաղաքականության շնորհիվ երկրում հաստատվում է քիչ թե շատ կարգ ու կանոն: Որտեղ մարդիկ սկսում են հասկանալ, որ կա պետություն և այն կարող է պատժել ավազակներին և հանցագործներին: Իսկ այն ժամանակ դա մեծ նշանակություն ուներ, քանզի երկիրը շրջափակված էր թշնամիներով, իսկ երկրի ներսում տիրում էր կատարյալ քաոս:

1918-ի ապրիլի վերջին թուրքերը գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը և Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը, իսկ մայիսի 21-ին՝ Սարդարապատ կայարանը: Այն Երևանից հեռու էր ընդամենը մի քանի կիլոմետր:

Առաջացել էր արևելահայերի լինել-չլինելու խնդիրը:

Այն ժամանակ էլ, այսօրվա փաշինյանական գործիչների նման, առաջ էին եկել գործիչներ, ովքեր պահանջում էին «լեզու գտնել» թուրքերի հետ: Սակայն Արամ Մանուկյանը, ով լավ էր ճանաչում երիտթուրքերի ձեռագիրը, ոչ միայն մերժեց այդ «գործիչների» առաջարկները, այլև մի քանիսին գնդակահարության ենթարկենց, որպեսզի մնացածները զգաստանան և հասկանան, որ Հայրենիքի և պետության ճակատագրի հետ չի կարելի խաղալ: Դրանից հետո մարդիկ հասկացան, որ Արամ Մանուկյանի հետ չի կարելի «վիճաբանել» տարրական խնդիրների շուրջ, որոնց պատասխանները մակերեսի վրա են:

Հենց դրա պատճառով նրան հաջողվեց համախմբել ողջ հայությանը և դիմադրություն ցույց տալ թուրքերին՝ Սարդարապատի մատույցներում:

Արամ Մանուկյանի հենց այդ հատկության շնորհիվ էլ հայերը հաղթանակ տարան և ստացան լեգիտիմ իրավունք բանակցել թուրքերի հետ սեփական պետություն ստեղծելու շուրջ: Ճիշտ է, Բաթումի պայմանագրի համաձայն հայերը ստացան սիմվոլիկ պետություն ստեղծելու հնարավորություն մոտ 12 հազար կմ տարածքով։ Սակայն դա հիմք դարձավ հայերին դարձնել պետականությամբ սուբյեկտայնություն ձեռք բերած ազգ:

1918 թվականի մայիսից մինչև հուլիս Արամ Մանուկյանը ղեկավարել է Հայաստանի նորաստեղծ Հանրապետությունը մինչև նրա կառավարության ժամանումը Թիֆլիսից Էրիվան, ապա դարձել նրա առաջին ներքին գործերի նախարարը:

Արամ Մանուկյանը հասցրեց ականատեսը լինել Մուդրոսյան համաձայնագրին, որի արդյունքում Օսմանյան կայսրությունը արձանագրեց իր պարտությունը: Սակայն կարճ ժամանակ անց, 1919-ի հունվարին Արամ Մանուկյանը մահացավ տիֆից:

Սա թերևս ճակատագրական դեր կատարեց հայ ժողովրդի համար, քանզի նման հեռատես գործչի հեռացումը թույլ չտվեց հետագա հայ գործիչներին հեռու մնալ պարզունակ պատկերացումներից, որի արդյունքում հայերը կորցրին իրենց պատմական հնարավորությունները, ինչի մասին փայլուն ձևով նկարագրեց առաջին Հանրապետության վարչապետ, ոչ պակաս ականավոր դաշնակցական գործիչ Հովհաննես Քաջազնունին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan