ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը

Դիտել նաև
«Անդրկասպյան» նավթամուղը պաշտոնապես հանձնվեց շահագործման
Պակիստանի վարչապետ «Ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ»
Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Նուման Քուրթուլմուշը
Իբրահիմ Քալընը՝ թուրքական հետախուզության նոր ղեկավար
Ո՞ր անուղեղն է Նիկոլին խորհուրդ տվել բարեւել Իմամին․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին. Տեսանյութ
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստվել Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
««Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ-ին հանձնելու համար», - նշված է պատասխանում։
Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել մաքսային հսկողության գործընթացն իրականացնելու համար՝ հեռանկարում նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում։
«Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ մաքսային հսկողության գործընթացն ապահովելու համար», - ասել են ՊԵԿ–ից։
Նշենք, որ խոսքը մաքսատան շենքի և սահմանին հարակից այլ կիսակառույց ենթակառուցվածքների մասին է։