Օպերացիա Իրան-Ադրբեջան սահմանին. կան ձերբակալվածներ
Դիտել նաև
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
«Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով
Ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում․ Վարդան Բալյան
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական միջոցներ կիրառել»
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Այսօր՝ մարտի 18-ին, Իրանի հետ Ադրբեջանի սահմանին քաղաքացիներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Minval.az կայքը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Մոլլամահարրամլի գյուղի մոտ։
Հաղորդվում է, որ նշված հատվածում Պետական սահմանային ծառայության և ՆԳՆ-ի կողմից կանգնեցվել է կասկածելի ավտոմեքենա։ Մեքենայում եղել են Բաքու քաղաքի բնակիչներ Ալեքպերով Նիջաթ Խաթամ օղլուն, Գուրբանով Ալիխան Ալզախիդ օղլուն և Շուքուրով Յահյա Թաիր օղլուն։
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 10 կգ 500 գրամ թմրամիջոց (4 կգ մարիխուանա, 4 կգ ափիոն, 2 կգ մետամֆետամին և 500 գրամ հերոին)։
Աղբյուր՝ 24news.am