Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում. Լուսանկար
![Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում. Լուսանկար](/timthumb.php?src=/disc/18-03-23/7e7147ea5c06641d93547c1dff64d0bd.jpg&w=450)
Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը լկտիորեն «կոչում է» մտացածին «Արևմտյան Ադրբեջան», պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում։
Մասնավորապես, 14-15-րդ դարերի հեղինակ, արմատներով Բաքվից սերող աշխարհագիր ալ-Բաքուվին, նկարագրելով Ապշերոնյան թերակղզին և Բաքուն 15-րդ դարում, խոսում է քաղաքի մոտակայքի գյուղերի՝ քրիստոնյաներով բնակեցված լինելու մասին։
Հետագա ժամանակահատվածից մենք տեղեկություններ ունենք այդ գյուղերում հայկական բնակչության մասին, ուստի Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ, իսկ այստեղ նրանց մշակութային ժառանգության վերջին մնացորդներից Բուզովնա ավանի հայկական եկեղեցին բարբարոսները ավերել են։
Կից՝ ալ-Բաքուվիի երկի արաբերեն բնօրինակի էջն ու դրա ռուսերեն թարգմանությունը և Բուզովնայի հայկական եկեղեցու ավերակները։
#թշնամու_իրական_վիճակը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուք էջից
![](/disc/18-03-23/cab2bf7e10f1d6a0482d8d328a8b9a57.jpg)
![](/disc/18-03-23/c318597a61e42bc03da8b33375e36c84.jpg)
![](/disc/18-03-23/32ce51efa74f4dece04d83ceecd0b3e4.jpg)