Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
25
Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Պատերազմ Արցախում
«Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ Գործակալական կրքեր՝ Ազգային ժողովում. Տեսանյութ Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ճակատագրական թռիչքը տեւել է 13 րոպե. հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ․ Hetq Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ «Ձկան խանութի» մոտի անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի. բնակիչները զայրացած են

Քաղաքականության վեկտորի փոփոխությունը կարող է կենսական սպառնալիք դառնալ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների սահմանների ուղղությամբ հրադադարի խախտումները, սպառնալիքները: Արցախի ուղղությամբ նման իրավիճ էր ստեղծվել դեռ մարտի 5-ի դիվերսիայից առաջ, երբ Ադրբեջանը կրկին պարբերաբար թիրախավորում էր նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ի ուղղությամբ էլ գրեթե ամենօրյա կտրվածքով կրակ են բացում Վերջին Շորժայի դիրքերի ուղղությամբ: Ու թեպետ այս ֆոնին ՀՀ իշխանությունները բարձրաձայնում են էթնիկ զտման, ցեղասպանության ու էսկալացիայի վտանգի մասին, այդուամենայնիվ, նորից ցույց են տալիս, թե շարունակում են բանակցել «խաղաղություն» անունը կրող պայմանագրի շուրջ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, բանակցություններ, ըստ էության, չկան:

«Կա Ադրբեջանի կողմից տարբեր խնդիրների պարտադրանք, որը Հայաստանի իշխանությունները, որպես կանոն, ընդունում են և փորձում ադրբեջանական կողմի առաջարկն այնպես փաթեթավորել, որ դա մեր հանրության կողմից որպես հայկական կողմի առաջարկ ընկալվի: Այսինքն, ըստ էության, հանրությանը խաբելով՝ իրողությունները կեղծելու քաղաքականություն են իրականացնում Հայաստանի իշխանությունները: Վերջիններս նպատակաուղղված են բացառապես մեկ խնդրի լուծմանը, այն է՝ վախեցնել մեր ժողովրդին, ցույց տալ, որ եթե չենթարկվեն Ադրբեջանի պահանջներին կամ եթե բավարար չափով զիջողական չլինեն, կլինի նոր պատերազմ, նոր կոտորած և այլն: Սա էլ ագրեսիայի երկրորդ ուղղությունն է՝ հոգեբանականը, որն ուղղված է մեր ժողովրդի դեմ: Հենց տեսնում են, որ ժողովրդի մեջ ինչ-որ ընդվզում, ինչոր դիմադրողականության էլեմենտներ են ի հայտ գալիս, սկսում են վախեցնել պատերազմով»,- «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ նաև հայտարարում են, թե Հայաստանն ի վճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել Արցախը, ու, հետևաբար, ամեն ինչ պետք է հանձնել Ադրբեջանին:

«Նիկոլ Փաշինյանը դա անում է լեզվով՝ քարոզչությամբ, Ադրբեջանի իշխանությունները՝ նաև զենքի միջոցով: Փաշինյանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության, նաև էսկալացիայի վտանգի մասին անընդհատ խոսելը հենց այս համատեքստում է պետք դիտարկել, որովհետև հակառակ պարագայում նա ոչ թե պետք է խոսեր մեր՝ դատապարտված լինելու, այլ բանակի վերականգնման, անվտանգային մեխանիզմներ ստեղծելու, նաև մեր գործընկերների հետ համագործակցության և այլնի մասին: Այս պարագայում հայտարարում է, որ Հայաստանը պարտված պետություն է, ու հիմա արդեն Արցախի անվտանգության պատասխանատուներն ուրիշներն են»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, հենց ՀՀ իշխանությունների վարքագիծն է առիթ հանդիսացել, որ Ադրբեջանը առաջ տանի Արցախի՝ Ադրբեջանին «ինտեգրվելու օրակարգը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan