ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները
![ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները](/timthumb.php?src=/disc/17-03-23/d53a72772b98072b34edb6780b631433.jpg&w=450)
ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը: