Բաքվում հայտարարում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում շինարարությունն արագացնելու մասին
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հերթական սադրիչ հայտարարությունն է արել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ասադովը, խորհրդարանում ներկայացնելով 2022թ. կառավարության գործունեության մասին հաշվետվությունը, հայտարարել է «միջազգային եւ տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մեծ նշանակության մասին»։ «Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի շրջանակում շարունակում է իր տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքը։
Հորադիզ-Աղբենդ երկաթուղու շինարարության աշխատանքները կատարված են 38 տոկոսով, իսկ Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ավտոմայրուղունը՝ 74 տոկոսով։ Երկու ճանապարհների շինարարությունը կավարտվի 2024թ.»,- տեղեկացրել է Ասադովը։
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի են առնվում տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ։
Աղբյուր` News.am