Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Դիտել նաև
Երևանի քաղաքապետ ընտրելու նիստը չկայացավ. Տեսանյութ
Երևանի փոխքաղաքապետը ձերբակալվել է․ մանրամասներ խուզարկությունից
Երևանի քաղաքապետարանի ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում
Քաղաքապետարանի աշխատողները պատուհաններից հետեւում էին ակցիային
Երևանի քաղաքապետարանը կփորձի կանխել գերեզմանատների ապօրինի ընդլայնումները. Տեսանյութ
Tert.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նշենք, որ երեկվանից շրջանառվում է նաև տեղեկությունը, որ հրաժարական է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետարանի մամուլի խոսնակի տեղակալ Տարոն Գևորգյանից, վերջինս նշեց, որ որևէ փոփոխության մասին տեղեկություն չունեն. «Եթե լինեն փոփոխություններ կդնենք մեր աղբյուրներում: Ինչու է ձեզ թվում, որ թաքցնում ենք»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին:
Մեջլումյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր քաղաքապետի օգնականի պաշտոնը: