Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին
5
Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքը, բայց չի առարկել. Միրզոյան. Տեսանյութ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Պատերազմ Արցախում
Բոլոր միջոցներով պետք է փորձել գոնե Արցախում պահել հայկական բնակչություն Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը.այն ոչ ոքի չեմ ցանկանա, անգամ Աշոտի մորը. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Ադրբեջանը ցույց է տվել հայ գերիներին. Տեսանյութ Արդարության զգացողություններ ունեմ, մնացածը` հետո. Գայանե Հակոբյան. Տեսանյութ Աշոտ Փաշինյանի ցինիկ դիմախաղը, գրառումները և ջանասեր առարկությունները գալիս են ապացուցելու, որ ոչ միայն հոր արժանի զավակն է, այլ ավելին` գերազանցելու է հորը` պետական դավաճանին Գոհունակությամբ զեկուցում է հայերի աղետի հովանավորներին՝ գերազանց կատարման մասին Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել, ծանր հանցագործություն է եղել. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Հաստատում եմ՝ ինձ զանգել է Վիգեն Ազատյանը. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ «Ու սա վարում է ՀՀ արտաքին քաղաքականությունը». Սևակ Հակոբյան Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում 31-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա տղային ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ԵՄ-ն ջանքեր է ներդնում. Միրզոյան. Տեսանյութ Ճիշտը չգնալն էր․ Փաշինյանը չի հասկացել Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել․ Վարդան Օսկանյան Շանը խոշտանգողը պատժվել է Եթե անգամ Գայանեն ու Աշոտը հաշտվեն, իրավական առումով գործը շարունակվելու է. պաշտպան. Տեսանյութ Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը Մարդկային ուղեղում չի տեղավորվում, երբ Անկարայում քծնում ես Ալիևին ու Էրդողանին. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Ու՞ր էր Թուրքիայում գլխավոր սատանայապետը․ Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան. Տեսանյութ Ադրբեջանցին կկանգնի ՀՀ դատարանի առաջ՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու՝ ԶՄՊԿ պահնորդի սպանության համար Ո՞ր անուղեղն է Նիկոլին խորհուրդ տվել բարեւել Իմամին․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին. Տեսանյութ Իրական մանդատը Խաղաղության պայմանագրի մեջ կա՞ հստակ թիվ քանի անկլավ է հանձնվելու. Խամոյանը՝ ԱԳ նախարարին. Տեսանյութ Կարմրուկով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում «Թուրք մրցակցիս հաղթել եմ նոկդաուններով». Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան Ինչ նվեր է Փաշինյանը տարել Էրդողանին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով

Շատ քիչ են այն դատական ակտերը, որոնք հարյուր տոկոսանոց անհրաժեշտությամբ են կալանքի տանում անձին․ Հովհաննես Խուդոյան

Դեռ երկար ժամանակ է պահանջվելու՝ որ մեր հանրության գիտակցության մեջ տեղավորվի խափանման միջոցներ կիրառելու նշանակությունը: Երկար ժամանակ, որովհետև ոչ դատական իշխանությունն է ջանքեր գործադրում, ոչ իրավապահներին է դա պետք, ոչ էլ իրավապաշտպան շրջանակներն են կազմակերպված բացատրական աշխատանքներ տանում: Ընդունված կարծիքն է՝ ում չենք սիրում կամ ում համոզված ենք, որ հանցագործություն է կատարել, պետք է կալանավորել: Իրականում, անձին կալանավորելու նպատակը ՄԻԱՅՆ քրեական վարույթի նորմալ ընթացքն ապահովելն է, եթե կա ռիսկ, որ մեղադրվող անձի գործողություններով պրոցեսը կարող է վտանգվել: Դատարանը կալանավորում է անձին, եթե հիմնավորվում է, որ մեծ է ռիսկը, որ նա

1. կփախնի /հանրապետությունից դուրս կգա և չի վերադառնա, կամ կթաքնվի ինչ-որ տեղ երկրի ներսում

2. քննության ընթացքում կարող է հանցագործություն կատարել

3. չի կատարի իր պարտականությունները /կխոչընդոտի վարույթին Վերջ: Այլ պատճառ չի կարող լինել անձին կալանավորելու համար: Իր ով լինելը, կատարած արարքը, ապացույցների քանակը չեն կարող լինել կալանավորման պատճառ: Այդպիսի տվյալները կարող են միայն օգտագործվել հիմնավորելու կամ հերքելու համար վերը նշված երեք պատճառների առկայությունը:

Օրինակ, ինչքան էլ, որ դժվար է ընդունել՝ բոլորի աչքի առաջ մարդ սպանած անձը կամ պետական դավաճանություն կատարած անձը ԿԱՐՈՂ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԼԻՆԵԼ, քանի դեռ չկա վերջնական դատավճիռը: Անցնենք կալանավորելու դեպքերին: Շատ քիչ են այն դատական ակտերը, որոնք հարյուր տոկոսանոց անհրաժեշտությամբ են կալանքի տանում անձին: Օրինակ, երբ կա ապացույց, որ անձին բռնել են մեքենայի բեռնախցիկում սահմանն անցնելիս, ոչ մի կասկած չի կարող մնալ, որ մեծ հավանականությամբ նա նորից կփորձի փախնել: Կամ երբ սպանության փորձ կատարածը հրապարակային սպառնում է տուժողին, որ հենց իրեն ազատ արձակեն, գալու է ու իր գործը ավարտին հասցնի, շատ մեծ է վտանգը, որ նա ազատութան մեջ մնալով հանցանք կկատարի: Եթե կա ապացույց, որ մեղադրյալը սպառնացել է վկային, որ նա իր դեմ ցուցմունք չտա, ակնհայտ է, որ մեղադրյալը նորից կարող է խոչընդոտել քննությանը: Միամտություն կլինի կարծելը, որ այսպիսի դեպքերում ամենապրոֆեսիոնալ փաստաբանը կարող է կալանքից ազատել մեղադրյալին, իսկ բացառությունները կամ հրաշք են կամ իրավապահների ակնհայտ սխալների արդյունք, քիչ դեպքերում՝ մեղադրյալի ծանր հիվանդության հետևանք: Մնացած դեպքերում, երբ չեն լինում այդպիսի հստակ ապացույցներ, դատարանները կալանքի որոշում են կայացնում՝ հիմքում ունենալով միայն որոշակի ենթադրություններ, որ զգալի հավանականություն կա մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի: Հատկապես այս դեպքերում, երբ մեղադրյալը ակնհայտ «վատ չի պահել» իրեն, դատարանները պետք է հաշվի առնեն շատ հանգամանքներ /մեղադրյալի անձը, զբաղեցրած դիրքը, արարքի տեսակը, պատժի ծանրությունը, ընտանեկան կարգավիճակը, առողջությունը և այլն/, որպեսզի հասկանան, որն է ավելի նախընտրելի՝ - անձի ազատության իրավունքը /մասնավոր շահը/ թե - անձին կալանավորելով գործի պատշաճ քննությունը ապահովելը /հանրային շահը/ Ցավոք սրտի, այդ հանգամանքների վերաբերյալ մեր իրավապահների և հաճախ դատարանների մեկնաբանությունները երբեմն հասնում են հասկացությունների այլասերման:

Օրինակ, ասում են, եթե անձը հեղինակություն ունի /քրեական ենթամշակույթը չէ/, ուրեմն իր հեղինակությունը կօգտագործի վատ արարք կատարելու համար, բայց անտեսում են, որ հատկապես հեղինակություն ունեցող հարգված մարդը ավելի է հակված իր շրջապահում պահպանել իր բարի համբավը, քան հեղինակազուրկ մարդը: Կամ մի դեպքում կարող են ասել, որ քանի որ գողությունը կատարվել է ցերեկը, ուրեմն անձը ավելի հանդուգն է, ուրեմն ավելի վտանգավոր, իսկ եթե նույն արարքը կատարված լիներ գիշերը, ավելի զգուշավոր է, ուրեմն ավելի վտանգավոր: Կա նաև սխալ ընկալում «հանրային շահ» ասածի: Չգիտես՝ ինչու, իրավապահները դրա տակ հասկանում են միայն քննիչի և դատախազի աշխատանքի կոմֆորտը, այնինչ շատ դեպքերում անձի կալանավորումը հանգեցնում է շղթայական շատ ավելի վատ հետևանքների, որից տուժում է հենց հանրային շահը: Օրինակ, եթե մի պետական պաշտոնյա իր պաշտոնի հետ չկապված հանցանքի կատարման մեջ է մեղադրվում, ասենք կռվի ընթացքում մարդ է դանակահարել, բայց ունի աշխատանքային լավ բնութագիր, կալանավորվում է, մի ամբողջ գերատեսչության աշխատանք կարող է խաթարվել՝ մինչև կլինեն նոր քննություններ, նշանակումներ, ժամանակավոր պաշտոնակատարներ, վերջիններիս աշխատանքի բաժանում այլ անձանց միջև: Կամ եթե դասախոսը մարդ է գցել մեքենայի տակ, տուժողի հետ էլ չի հաշտվում, քանի որ պնդում է որ անմեղ է, միթե արդարացված է խաթարել ամբողջ տարվա դասապրոցեսը, երբ իր աշխատանքը վարույթին խոչընդոտելու ռիսկ չի պարունակում:

Կամ եթե զինվորականը որպես ՀՀ ներկայացուցիչ բարձր պաշտոն է զբաղեցնում միջազգային որևէ կազմակերպությունում, ասենք՝ ՀԱՊԿ-ում, նիուժելի էդքան քթածակ չունեք, որ չեք հասկանում, որ իրան կալանքի տանելու տրյուկը չի կարելի անել՝ դա ձեն ա բերում: Կամ էլ եթե տեսնում ես պատերազմը չոքել ա դուռդ, փոխարենը ինչքան որակյալ զինվորական ունես /ու շատ չունես էլ/, խնդրես, բերես պատասխանատու պաշտոնների, հազար տարվա հիմար գործով բերում կալանավորում ես 1-2 ամսով, որ հետո բաց թողես, ի՞նչ արդյունքի ես հասնում: Մեր օրերում պետության անվտանգությունն ու ինստիտուտների կայունությունն է իսկական հանրային շահը, իսկ քննիչն ու դատախազը թող մի քիչ նեղություն տան իրենց:

Հ․Գ․ էս տեքստը նաև նրանց համար է, ովքեր ասում են /քիչ դեպքերում նաև, իրոք, այդպես կարծում են/, որ իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում: Բայց վաղուց արդեն ապացուցման կարիք չունի, որ ամեն ինչը կատարվում է նեղ անձական շահերից ելնելով այն մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ իրենց նեղ անձնական շահը սխալ են պատկերացնում:

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan