5․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանի և Իրաքի սահմանին
Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իրաքի Հալաբջա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։