Արթուր Դավթյանն Արցախում պաշտոն կստանա
Դիտել նաև
Հպարտ քաղաքացու վճարած հարկերի և տուգանքների շնորհիվ պետության ծախսերն ավելացել են
Այդ ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է
«Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել
Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը
Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի Արմեն Փամբուխչյան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կնշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ Նշենք, որ նա 2022 թվականի սեպտեմբերից հրաժեշտ էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այդ ժամանակից առ այսօր նոր պաշտոնի չէր անցել։
Թեեւ նրան խոստացել էին կրթական հաստատություններից մեկի ղեկավարումը հանձնել, սակայն մինչ օրս չէին նշանակել: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի նոյեմբերի 25-ի համարում, Արթուր Դավթյանն աշխատանքի կանցնի Արցախում։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար, եւ Արթուր Դավթյանը կփոխարինի հենց նրան։ Քաղաքական որոշումն արդեն կայացվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում