Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Զեկույցներ, որոնք ստիպված արձանագրում են Հայաստանի իրական վիճակը․ «Կարճ ասած». Տեսանյութ

Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերջին զեկույցում նշել է, որ Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին, իրավապաշտպաններին գաղտնալսելու համար։ Մամուլի ասուլիսում անդրադառնալով այս թեմային՝ շատ ուշագրավ պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանը՝ Freedom House-ն սխալվել է, սուտ է ասում։ Երբ մի հատ դրական զեկույց է հրապարակվում Հայաստանի մասին, կառավարությունը դա սարքում է դրոշակ ու սկսում է անընդհատ այդ մասին խոսել, կառավարության նիստեր նվիրել այդ թեմային։ Բայց հենց բացասական է լինում, չտեսնելու են տալիս։ Ստացվել է այնպես, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո մինչև 2021 թվականը զեկույցները հիմանականում հօգուտ Փաշինյանի իշխանության էին, ամեն օր դրանցից էին խոսում։ Ինչ քննադատելի բան անում էր իշխանությունը, զեկույցները հօգուտ իրենց էին։ Իսկ հիմա, երբ շատ զեկույցների բովանդակություններ վատացել են, իշխանությունը սկսեց ջոկել, թե որը ներկայացնի։ Հիմա որ զեկույցը դուրները չի գալիս, ասում են՝ սուտ է։ Ո՞վ չգիտի, որ Հայաստանը բռնապետություն է՝ իր բոլոր ատրիբուտներով։ Բայց այդ միջազգային զեկույցները արձանագրում են ժողովրդավարության առաջընթաց։ Այս տարվա փետրվարին զեկույց հրապարակվեց, թե Ժողովրդավարության 2022 թ.-ի ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքը յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը։ Եթե քաղհալածյալների մահերը բանտերում չհաշվեմ, եթե ոստիկանական բռնությունները չհաշվեմ, այլ միայն խոսենք էսօրվա դեպքից, հերիք է, որ ժողովրդավարության անուն չտան։ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրություն է լինում, իշխանության թեկնածուն պարտվում է, կառավարությունը ընտրության արդյունքները չի ճանաչում, ու այսօր հենց պարտված թեկնածուին՝ Դավիթ Գյուրջինյանին, նշանակում է ռեկտորի պաշտոնակատար, թքած ունենալով ընտրության վրա։ Իշխանությունն ասում է՝ դուք ո՞վ եք, որ ինքներդ որոշեք, թե ով լինի ռեկտոր, կորոշի Նիկոլը։ Թող Բրյուսովի ռեկտորը գոհ լինի, որ չեն կալանավորել․ որովհետև սրանք որ ընտրություններում պարտվել են, արդյունքում հաղթողին նստեցրել են՝ Վարդենիս, Բերդ, Վանաձոր և այլ քաղաքներում կամ էլ կրկնակի ընտրություն են դրել ու իրենց պարտվածի դասավորել հաղթանակ։ Հիմա էսքանից հետո որ զեկույց են հրապարակել, թե Հայաստանում ժողովրդավարության առաջընթաց է, դա իշխանությունը սարքել է իր համար որպես քարի վրա փորագրված անհերքելի բան։ Բայց մյուս զեկույցը, որը հակառակ Նիկոլի կամքի է, ասում են՝ չենք հավատում, սուտ է։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը սովորեց կասկածել զեկույցներին, նա լեգիտիմ իրավունք է տալիս բոլորին կասկածելու այն բոլոր զեկույցներին, որում թվերը դրական են։ Քանի որ իշխանությունը վատ է զգում զեկույցներում հետընթացից, նշեմ, թե այդ զեկույցներում ինչեր են արձանագրվում Հայաստանի մասին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլը, օրինակ, հրապարակեց Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը, որտեղ Հայաստանը 3 միավորով վատացրել է դիրքերը: Ասացին, որ հովանավորչությունն աճում է, կոռուպցիան աճում է։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցում Հայաստանի միավորը 55-ից իջեցրեց 54․ ասաց, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն, հարուստ գործարարները պատգամավորական մանդատ են ստացել հենց Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակով: Փաշինյանի թիմակիցը նշանակվել է ԿԸՀ նախագահ, օրենքը կիրառվում է ընտրովի և այլն։ Մեկ այլ զեկույց հրապարակվեց միջազգային՝ Global Innovation Index-ը տնտեսությունների նորարարության մասով, որտեղ Հայաստանի դիրքերը 19 միավորով իջել էր՝ 61-ից հասնելով 80։

«Հերիթեյջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս - 2023» զեկույցում Հայաստանն էնքան է իջել, որ հասել է 20 տարի առաջվա ցուցանիշիշին։ Դա 2001 թվականն էր, երբ քանդված Հայաստանը վերականգնվում էր պատերազմից հետո։ 2022 թվականին հրապարակված Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով Հայաստանը միանգամից 4 հորիզոնականով նահանջեց՝ 81-րդ հորիզոնականից՝ 85։ Դե հա կասեք, որտեղ 81-ը, այնտեղ 85-ը։ Amnesty International Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում քննադատում էին Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։ Նույն կազմակերպությունը 2020 թվականին հրապարակած զեկույցում ահազանգում էր, որ Փաշինյանը հրապարակայնորեն քննադատել է դատավորներին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման համար և հորդորել արգելափակել դատարանների շենքերը։ Բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնցում քննադատվել է 2022 թվականին Դիմադրության շարժման ժամանակ խաղաղ հավաքի մասնակիցներին ահաբեկելը, ծեծելը, բերման ենթարկելը, դիպուկահարներով ահաբեկելը, ձերբակալվածների հետ վատ վարվելը, արդար հրապարակային դատաքննության բացակայությունը, կարծիքի ազատության համար պատիժները և այլն։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մեծ զեկույցներ ունի՝ ամսե-ամիս ներկայացնում է իրավիճակը հավաքների ազատությունը ճնշելու մասով։

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում, օրինակ, Դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մտահոգել։ Արդյունքը գիտե՞ք ինչ եղավ, ոչ կոռումպացված նորմալ դատավորի համարում ունեցող մի քանիսին ազատեցին աշխատանքից՝ Զարուհի Նախշքարյան, Աննա Փիլոսյան և այլն։ Համաշխարհային բանկը զեկույց հրապարակեց, որ Հայաստանում աղքատությունն աճել է, բայց իշխանությունը դա չտեսնելու տվեց և խոսեց տնտեսական աճի մասին։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը հրապարակեց զեկույց, որի համաձայն՝ Հայաստաննի ռազմական ծախսերը նվազում են՝ ի համեմատ Ադրբեջանում աճի։ GRECO-ի զեկույցում նշվում է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել, գրել են, որ պետք է ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ լինի այս դեպքում, ինչը չկա։ Սա նշանակում է, որ գործադիրը դատավորների անկախությանը միջամտում է։

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում էր, թե ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին սննդամթերքի համաշխարհային գները 6 տոկոսով աճել են, իսկ Հայաստանում ընդամենը 0․1 տոկոսով։ Բայց հիմա, որ Հայաստանում երկնիշ գնաճ է, ձայն չի հանում։ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն էլ իր հերթին զեկույց հրապարակեց, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին։

Էս սաղ զեկույցները մի կողմ, իշխանությունը ուրախանում էր, թե բա գիտե՞ք Հայաստանը ինտերնետի ազատության զեկույցով 3 կետով բարելավել է։ Ոչինչ որ դրանից հետո էլ օրենք ընդունեցին համացանցի սահմանափակման մասին։ Իսկ մի զեկույց էլ եղավ այն մասին, որ Հայաստանը սոցցանցերի միջոցով լրտեսությամբ զբաղվող պետությունների ցանկում է։

Այսպիսի զեկույցները հարյուրավոր են․ ես ինչո՞ւ եմ դրանց մասին խոսում․ որովհետև այս իշխանությունը ուղղակի կառչած էր զեկույցներից, ամեն ինչ անում են, որ զեկույցներում լավ երևան, որովհետև նրանց համար ոչ թե կարևորը այն էր, ինչ տեղի էր ունենում, այլ այն, ինչ ներկայացնում են, ինչպես գնահատում են, որովհետև եթե մենք ասում ենք կոռուպցիա կար, բեսպրեդել էր, տնտեսության անկում, իրենք ասում էին սուտ է ժողովուրդ, ահա տեսեք, միջազգային զեկույցները հակառակն են։ Իսկ հիմա միջազգային զեկույցները ուղղակի հակաիշխանական են մեծամասամբ, եթե խոսքը անաչառ գնահատական տալու մասին է։ Մենք ունեցել ենք դեպք, որ Նիկոլ Փաշինյանը զեկույց է կեղծել, որ լավ թիվ ցույց տա, որովհետև, կրկնում եմ, իրենք կառչած են այդ զեկույցներից։ Օրինակ, 2022թ․ սեպտեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց, թե տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղն է աշխարհի 165 երկրների շարքում: Ադրբեջանը հարձակվել է, որ այս տնտեսական աճի վրա ազդի։ Սակայն պարզվեց, որ իրականում Հայաստանը ոչ թե 11-րդ տեղն է, այլ 58-րդ։ Փաշինյանը Հայաստանի ու Շվեդիայի տեղերը փոխել էր։

Կարճ ասած՝ թե ինչ զեկույցներ կհրապարակեն միջազգայի կառույցները Հայաստանի մասին, կարծում եմ՝ ավելի կարևոր չէ, քան այն, թե ինչ ենք մենք տեսնում, զգում Հայաստանում ապրելով։ Իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանը բռնապետություն է, Հայաստանում աճում է աղքատությունը, աճում է հարստացող պաշտոնյաների թիվը, աճում է կոռուպցիան ու աճում է իշխանությունից խիստ դժգոհ մարդկանց թիվը։ Բայց այդ ամենին զուգահեռ, շարունակում են իշխել՝ ի հակառակ ժողովրդի կամքի ու պետության շահի։ Չկա զեկույց, որ կարող է սա ավելի լավ արձանագրել, քան ՀՀ քաղաքացին։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan