ԱՄՆ Պետդեպը Հայաստանին մեղադրել է ՌԴ-ին օգնելու մեջ Սկզբից բռնության է ենթարկել 7-ամյա արցախցի տղայի, իսկ մի քանի օր անց դուբինկայով հարվածել է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի. Տեսանյութ Որպեսզի Փաշինյանը մնա իշխանության, արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան
8
Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա. Տեսանյութ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում «Испанский стыд». Ռոման Բաբայանը՝ Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու մասին. Տեսանյութ Ուկրաինական դիվերսիա. Կրեմլը մեկնաբանել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումը. Տեսանյութ Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով Պատերազմ Արցախում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում Մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին ԵՐԵՔ ԵՐԿՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԳՆԴԱՊԵՏԸ ԳԱՐՇԱՔՊ-ԱԿԱՆԸ Պակիստանի վարչապետ «Ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ» Փաշինյանը և Միշուստինը Սոչիում շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական արտադրանքին Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները «Տիկին Գայանեի հանդեպ մինչ նրան ՁՊՎ տանելը տեսել եմ անմարդկային վերաբերմունքի դրսևորում. Բոլորն են տեսել, թող պատմեն». Վահան Հովհաննիսյան Երևան–Բաքու բանակցություններին պետք է աջակցել. Մանիլով Գորիսի մորգին 60 հազար փող եմ տվել, որ իմ զոհված տղու դիակը բերեն տան ինձ. արագածավանցի․ Տեսանյութ Վաղը Գայանեի դատական նիստն է, վերջին շանսը՝ ազատ արձակման․ «Որդիների կանչ» Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա․ Պատրուշև ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել այկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան Պետական ապարատը լցվել է անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը․ Բորիս Մուրազի. Տեսանյութ «Փաշինյանի արձանը վերանորոգած գործարարն Իջևանում 4-րդ սուպերմարկետն է գործարկել». Ոսկան Սարգսյան «Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Սիլվա Հակոբյանը և Ռուբեն Եսայանը ներկայացրել են «Գիշեր է» երգի նոր տարբերակը. Տեսանյութ 7-ամյա երեխային բռնության են ենթարկել Փաշինյանի «պատվերով». ՔՊ-ականը սպառնում է սպանել. Տեսանյութ Քաշքշել են պարեկներին, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, փչել դեմքին Միշուստինը հայտարարել է ԱՊՀ-ում փոխգործակցության ամրապնդման հարցում ՌԴ-ի շահագրգռվածության մասին ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին «Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ». Շարմազանով «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ ԱՄՆ Պետդեպը Հայաստանին մեղադրել է ՌԴ-ին օգնելու մեջ

Ցավոք, «Առավոտ» օրաթերթի դեմ տեղի ունեցածը ոչ թե բացառություն է, եզակի դեպք, այլ օրինաչափություն․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի՝ իրենց յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը կորցնելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Երեկ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ ժամը 19:46-ից սկսած՝ կորցրել են իրենց յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։

Դրան, ըստ խմբագրի, նախորդել էր «Առավոտի» հրապարակած հետևյալ անոնսը՝

«Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները

Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում:

Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:

Դիտեք վաղը` 21:00-ին»:

Աննա Իսրայելյանն ավելի ուշ հավելեց, որ հարձակում գործողներն «Առավոտի» յութուբյան ալիքի անունը փոխել են ու ջնջում են տեսանյութերը, և թեպետ սկզբում ՔՊ-ին վերաբերող տեսանյութերը պահպանվել են, սակայն ավելի ուշ դրանք ևս ջնջվել են:

Լրատվամիջոցը թեև իրավապահներին չի դիմել, բայց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի խոսքով՝ ցանկության դեպքում կարող էին իրենց հայտարարությունները որպես հաղորդում ընդունել ու զբաղվել դրանով:

Մինչ այս պահը իրավապահ մարմինները, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման գործառույթ ունեցող պետական կառույցները որևէ կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին, չի հնչել կատարվածը հետաքննելու, մեղավորներին պատժելու որևէ պաշտոնական հայտարարություն։ Փոխարենը, իշխանությունը ներկայացնող պատգամավորի կողմից հնչել է տեղի ունեցածը հեգնելու ամբարտավան հայտարարություն, որն էլ ավելի է խորացրել առավել քան ողջամիտ կասկածն առ այն, որ տեղի ունեցածն ուղղակի կամ անուղղակի կապ ունի իշխանությունների հետ։

Հաշվի առնելով գործող իշխանության նախանձախնդրությունը համացանցում ու սոցիալական ցանցերում սեփական քարոզչության տարածման և իր դեմ ուղղված բովանդակության հանրայնացումն ամեն կերպ խոչընդոտելու հարցում, դժվար է հավատալ, որ այդ ոլորտում պետական բյուջեից և այլ աղբյուրներից հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ ծախսող իշխանությունը կարող է կապ չունենալ պաշտոնյաների կոռումպացվածությունը բացահայտել խոստացող լրատվամիջոցի յութուբյան ալիքի դեմ հարձակման հետ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Առավոտ» օրաթերթի դեմ կատարված այս կիբերհարձակումը, իշխանությունից, պետական բոլոր մարմիններից պահանջում է ամենասեղմ ժամկետում բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին, արժանացնել քրեաիրավական գնահատականի։ Հակառակ պարագայում կհաստատվեն կասկածները, որ «Առավոտի» դեմ հարձակումը կատարվել է իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։

Ցավոք, «Առավոտ» օրաթերթի դեմ տեղի ունեցածը ոչ թե բացառություն է, եզակի դեպք, այլ օրինաչափություն, որը վկայում է 2018 թվականից հետո անկախ, չվերահսկվող մամուլի դեմ իշխանությունների ծավալած հետևողական արշավի մասին։ Անցած շուրջ հինգ տարիներին իշխանությունը խտրություն չի դրել մամուլի դեմ պայքարի միջոցներում՝ սկսած լրատվամիջոցների նկատմամբ ֆեյքային հարձակումներից, մինչև փաստերի ստուգման ամենատարբեր կազմակերպությունների միջոցով ԶԼՄ-ների սոցցանցային էջերի արգելափակում կամ հասանելիության սահմանափակում։ Իշխանությունների, նրանց կողմից կառավարվող կեղծ օգտատերերի կողմից բացահայտ և քողարկված կերպով թիրախավորվում և տոտալ հարձակումների էին ենթարկվում ոչ իշխանական լրատվամիջոցների սոցիալական հարթակները, կայքէջերը, յութուբյան էջերը, խմբագիրների, լրագրողների, հանրային գործիչների ֆեյսբուքյան աշխատանքային և անձնական էջերը... Նպատակն ակնհայտ է՝ լռեցնել ազատ խոսքը, հեղինակազրկել մամուլը և լրագրողի աշխատանքը:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը «Առավոտ» օրաթերթի դեմ ոտնձգությունը գնահատում է հենց այդ հարթությունում, որպես մամուլի, խոսքի ազատության դեմ իշխանության սանձազերծած արշավի մի մաս՝ կոչ անելով բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին՝ անկախ իրենց քաղաքական նախապատվություններից ու հակասություններից, ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և միասնաբար աջակցել հայկական մամուլի ամենաերկարակյաց և ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկին՝ «Առավոտին»՝ այդ միասնական հետևողականությամբ ու պահանջատիրությամբ նպաստելով հանցագործության բացահայտմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan