Իզուր չէ, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը ուսանողներին ամենաառաջինը մի խորհուրդ էր տալիս՝ «Նիկոլ Փաշինյան չդառնա՛ք»

Շուտով կլրանա 24 ժամ, ինչ Aravot-ի խմբագիր տիկին Աննա Իսրայելյանն ըստ էության հրապարակայնորեն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ կիբերհարձակման է ենթարկվել «Առավոտ»-ի համանուն յութուբյան ալիքը և ջնջվում են հեղինակային տեսանյութեր:
Ոստիկանության կիբերհանցագործությունների վարչությունը մինչև այս պահը լուռ է և որևէ կերպ չի արձագանքել այս երևույթին:
Սա կազմակերպված և ուղիղ միջամտություն է լրագրողի օրինական գործունեությանը և կոպիտ կերպով խախտում է մամուլի և խոսքի ազատությունը:
Եվ սա այն դեպքում, երբ օրեր առաջ հայտարարվեց, որ ՀՀ ՔԿ-ն միանում է Բուդապեշտի կիբեռհանցագործությունների մասին եվրոպական կոնվենցիայի միջազգային ցանցին:
Դե ինչ, թերի կրթությամբ երբեմնի լրագրողի անփառունակ կառավարման ժամանակաշրջանում տուժում է բացառապես ազատ խոսքը:
Իզուր չէ, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երջանկահիշատակ դեկան Գառնիկ Անանյանը ուսանողներին ամենաառաջինը մի խորհուրդ էր տալիս՝« Նիկոլ Փաշինյան չդառնա՛ք»:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից