Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Հայկական ֆուտբոլը բարձիթողի վճակում է. «Փյունիկի» սեփականատերը կրկին խոսել է խնդիրներից

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը կրկին հրապարակավ հայտարարել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին:

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Սողոմոնյանի դեմ հայց էր ներկայացրել զրպարտության համար այն բանից հետո, երբ նրա ակումբն իր կայքում հարցազրույց էր հրապարակել նրա հետ։ Այժմ Սողոմոնյանը նոր հարցազրույց է տվել Ռուսական Sport24 կայքին։

Նրա խոսքով՝ տագնապալի վիճակում է պատանեկան և երիտասարդական ֆուտբոլը, որից 4-5 տարի հետո կախված են լինելու հավաքականի արդյունքները:

Նա նշել է, որ արհեստական դաշտերը կառուցվում են նորմերի խախտմամբ. որոշ դեպքերում ծածկույթը դրվում է անմիջապես բետոնի վրա, ինչը վնասվածքների առումով շատ վտանգավոր է։ Նա ավելացրել է, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում պատանիների թիմի երկու ֆուտբոլիստներ նման դաշտում վնասվածքներ են ստացել:

2023 թվականի սկզբին պատանեկան (մինչև 15 տարեկան) հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց սկսնակ մասնագետ Էրիկ Նազարյանը՝ Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի որդին։

«15-16 տարեկանն այն տարիքն է, երբ ձևավորվում է պրոֆեսիոնալ խաղացողը։ Մարզիչը պետք է լինի շատ փորձառու, իմաստուն դաստիարակ, որը պետք է տեսնի ոչ միայն այսօրվա հնարավորությունները, այլև յուրաքանչյուր խաղացողի ներուժը և օգնի նրան բացահայտել իրեն։ Այդ պաշտոնում նշանակել են շատ երիտասարդ տղայի, որը դեռ մի քանի տարի առաջ ինքն էր խաղում, ընդ որում՝ ոչ բարձր մակարդակով, միայն առաջին լիգայում»,-ավելացրել է նա։

Նա ավելացրել է, որ արդյունքում հայկական երիտասարդական թիմերը շատ ցածր արդյունքներ են ցույց տալիս։ Այդ պատճառով երիտասարդական Եվրո-2024-ի ընտրական վիճակահանության ժամանակ Հայաստանը մնաց վերջին՝ վեցերորդ զամբյուղում՝ Սան Մարինոյի, Ջիբրալթարի և Անդորրայի հետ։ Նույնիսկ Ֆարերյան կղզիների թիմը, որտեղ սիրողական կամ կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են խաղում, վարկանիշում հայտնվել է ավելի բարձր՝ հինգերորդ զամբյուղում։ Երկրի մեծահասակների հավաքականում առաջատարներն այլ երկրների հայերն են, այսինքն՝ տեղի ֆուտբոլի սաները չեն։

Այնինչ նա կարծում է, որ Հայաստանում բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, իսկ եղանակային պայմանները թույլ են տալիս տարվա 11 ամիսը ֆուտբոլով զբաղվել։ Նրա կարծիքով՝ եթե հիմա լուրջ մոտենանք նախապատրաստական գործընթացներին, ապա 5-6 տարի հետո կտեսնենք Հայաստանի հավաքականը Եվրոպայի կամ աշխարհի առաջնության խմբային փուլում:

Սողոմոնյանը նշել է, որ նման հայտարարություններից հետո ֆեդերացիան նրան դատի է տվել և առաջնության երկրորդ կեսին թիմին խաղադաշտ չի հատկացրել Երևանում՝ ուղարկելով նրան հանդիպումներ անցկացնելու Արմավիրում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan