Ուշադրություն․ «Մայր Հայաստան» շարժմանն աջակցել ցանկացող իրավաբաններին հրավեր Վաղը կկայանա Գայանե Հակոբյանի դատական նիստը «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել
5
Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Պատերազմ Արցախում
Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը «Հայաստանն այս կարգի ողորմելի ղեկավար երբեք չի ունեցել». Արգիշտի Կիվիրյան Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ «Երբ արտաքին աշխարհը Նիկոլից պոկի ամեն ինչ, նրան զոհաբերելու են ինչպես շամպայնի խցան». Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Թե ինչո՞ւ էր բարբարոսների համար այս գյուղի հայկական անվանումը «վատ, սոսկալի, զազրելի», ինձ համար գաղտնիք մնաց Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ Հանուն ոչնչի պատերազմներ չեն լինում. ՍԻՆԹԵԶ «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի հետ. Տեսանյութ Ուշադրություն․ «Մայր Հայաստան» շարժմանն աջակցել ցանկացող իրավաբաններին հրավեր Վաղը կկայանա Գայանե Հակոբյանի դատական նիստը «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել «Եթե Փաշինյանը հայտարարել է, որ չի վիրավորվում, ինչի՞ են բերման ենթարկում». Տ. Աբրահամյան Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊՆ «Նիկոլ դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել Այս երրորդը, որ ծափ է տալիս, մասնակից չէ՞ պլանավորված պատերազմին Իրանում երկրաշարժ է եղել Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան Գեղամյան Հրդեհ՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում Շուշի, Քարվաճառ, Գորիս-Կապան, Տիգրանաշեն, Տեղ, Տող, Աղավնո, Ջերմուկ, Սոթքի հանքը... Արարատ արտասանելու իրավունքը… Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում Փորձանք՝ ծիրանի այգիներում. բերք չկա Արարատյան դաշտում. Տեսանյութ Երիտասարդին գետնին տապալած ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են 2,5 տարի առաջ պայմանավորված ու լավ պլանավորած հարձակվեցին Արցախի վրա Ուր են տանում Հայաստանը․ քննարկում. Տեսանյութ Կարմիր բերետավորը հարվածել և գետնին է տապալել քաղաքացուն. Տեսանյութ Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի․ Արմեն Աշոտյան Դու քեզանից չես զզվո՞ւմ Տիգրանաշեն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է. Արման Թաթոյան Մարտակերտում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները մեկ տարում աճել են 47 տոկոսով․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ծնողներ, սիրելի երիտասարդներ

Ելույթս մի խնդրի մասին է, որն այսօր չլուծելու, կանխարգելիչ աշխատանքներ չիրականացնելու պարագայում, վաղն այն դառնալու է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, եւ սա չափազանցություն չէ: Խոսքը թմրանյութերի շրջանառության ծավալների աճի եւ այդ շրջանառության ձեւի փոփոխության մասին է։ Վիճակագրությունը, ամենամեղմ ձեւակերպման դեպքում, խիստ մտահոգիչ է․ դինամիկ աճը տերեցտարի հստակ է: Այսպես. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ ուշադրություն 2266 դեպք, նախորդ տարվա 1544-ի դիմաց գրանցվել է աճ 47 տոկոս։ Եւ սրանք միայն արձանագրված պաշտոնական թվերն են:

Դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչեւ կանգառներ։ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների տարածվածության խնդրի ծավալները պատկերացնելու համար նշեմ, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում 2022թ․-ի տարեսկզբին ստեղծվել է առանձին բաժին: Միայն այս բաժնի կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառաքով զբաղվող 435 տելեգրամյան, այսպես կոչված շոփ, 35 ալիք, նաեւ 100-ից ավել այսպես կոչված չաթեր, ուր քննարկումներ են ծավալվում այս կամ այն տելեգրամյան ալիքի մատուցած ծառայությունների որակի, կամ այդ որակի բացակայության մասին: Շեշտում եմ՝ սրանք դեռ պաշտոնական տվյալներն են:

Թմրամիջոցների մաքսանենգության մասով էլ նորամուծություններ կան․ օրինակ 2022թ․-ին դեպքերի 76 տոկոսը կատարվել է փոստային առաքանիների միջոցով: Թմրանյութի համար գումարն էլ մեծամասամբ փոխանցվում է էլեկտրոնային դրամապանակներին, տարածված են բիթքոյնով վճարումները:

Համացանցով հիմնական վաճառվող թմրանյութերը դրանք սինթետիկ թմրանյութերն են, ամենատարածվածը՝ մետամֆետամինը: Հենց այս չարիքն է երիտասարդների շրջանում ամենաշատ իրացվողը, կամ իրացվողներից մեկը: Մասնագետների, հոգեբանների հետ զրույցները ցույց են տալիս, որ իրազեկման լրջագույն բացեր ունենք այստեղ. թմրանյութ օգտագործող երիտասարդների զգալի հատվածը համոզված է եղել, որ օրինակ մեթամֆետամինը կախվածություն չի առաջացնում: Դա այդպես չէ, սիրելի երիտասարդներ, այդ սինթետիկ թմրամիջոցը հանդիսանում է կախվածության բարձր աստիճանի հոգեխթանիչ, դրա երկար օգտագործումը վնասում է գլխուղեղը եւ այլ ծանր հետեւանքներ է առաջացնում ձեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը:

Ցավով պետք է արձանագրեմ, որ թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է, ավելացել է օգտագործող կանանց թիվը, անչափահասների թիվը: Ցանկացած հասարակության, որի, առավել եւս երիտասարդության, մի հատվածը գտնվում է թմրանյութերից կախվածության մեջ, շատ ավելի հեշտ է այո կառավարելը, բայց հավատացեք, այսօր այս խնդիրը չլուծելու դեպքում, սա վաղը կամ այսօր այստեղ նստածներից յուրաքանչյուրի տուն կարող է մտնել:

Սա այն ինֆորմացիայի քիչ մասն է, որ այստեղ հասցրեցի ներկայացնել, ակնհայտ է՝ իրազեկման լրջագույն աշխատանքներին զուգահեռ, պետք են կանխարգելիչ հստակ աշխատանքներ, պետք է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն: Սա լրջագույն սպառնալիք է պետությունը պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը՝ բոլոր հնարավոր եւ անհնարին լծակները գործի դնելով, հակառակ դեպքում հիմնավոր կարող են դառնալ կասկածները, որ այս ամենը տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչների հովանավորչության ներքո»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan