Մենչը վերադառնում է Երևան և տևական դադարից հետո նկարահանվելու է ֆիլմում
![Մենչը վերադառնում է Երևան և տևական դադարից հետո նկարահանվելու է ֆիլմում](/timthumb.php?src=/disc/28-02-23/3d65cfaa296b64881f74231de718afcf.jpg&w=450)
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը` Մենչը, տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է և ինստագրամյան իր էջում տեղեկացրել է, որ վերադառնում է Հայաստան և տևական դադարից հետո նկարահանվելու է նոր հումորային նախագծում:
Նա հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Մարտի 14-ից սկսում եմ նկարահանել Երևանում 16 մասից բաղկացած ֆիլմ: Երկար դադարից հետո հետո ես էլ կնկարահանվեմ այդ ֆիլմում»:
![](/disc/28-02-23/74f02ac170c0c4946698b18d7ff7bfb8.jpg)