Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Մեդվեդևը կրկին սպառնացել է Արևմուտքին միջուկային պատերազմով, եթե Ռուսաստանը հայտնվի ծանր վիճակի մեջ

Իր վերջին հոդվածում, տպագրված ռուսական «Իզվեստիա» թերթում, ՌԴ նախկին նախագահ և ներկայիս ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կրկին սպառնացել է Արևմուտքին միջուկային պատերազմով, նշելով բառացի հետևյալը. «...եթե լրջորեն ծագի բուն Ռուսաստանի գոյության հարցը, դա ամենևին էլ չի որոշվի ուկրաինական ճակատում, այլ կլուծվի ամբողջ մարդկային քաղաքակրթության հետագա գոյության հարցի հետ միասին, քանի որ մեզ Աշխարհ առանց Ռուսաստանի պետք չէ...»:

«...Ուկրաինայում այժմ ծավալվող ողբերգության սկիզբը դրվեց այն պահին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը:

Կայսրության ծաղկման շրջանից հետո՝ երկար ճանապարհ դեպի նույն եզրափակիչը՝ կազմալուծում և պատերազմ: Սա համաշխարհային օրենք է, պատմության անկասելի ընթացքը։ Եվ այդպես եղավ ԽՍՀՄ-ի հետ՝ միայն ուշացած տարբերակով։ Պատերազմը կարող էր ավելի վաղ լինել, բայց հիմա է այն բորբոքվել։ Մեր դեպքում կատալիզատոր դարձավ արևմտյան աշխարհի սրիկայական և ցինիկ դիրքորոշումը...»,- գրում է Մեդվեդևը իր հոդվածում:

Նրա կարծիքով, երկու ժամկետ կարելի է համարել անվերադարձ. առաջինը 2008 թվականի աշունն է, երբ արեւմտյան աշխարհը աջակցեց Վրաստանի ագրեսիային օս ժողովրդի դեմ։ Երկրորդը՝ 2014 թվականի գարունն էր, երբ Ղրիմի ժողովուրդը հանրաքվեյով արտահայտեց իր կամքը՝ վերադառնալով պատմական հայրենիք:

«...Արևմուտքում դա առաջացրեց կատաղի հիստերիա և ցանկություն ստեղծելու նորաստեղծ Ֆրանկենշտեյն՝ ի դեմս Ուկրաինայի՝ հատուկ «հակառուսական...»,-շարունակում է նա:

«...Ցանկացած փլուզված կայսրություն իր փլատակների տակ է թաղում աշխարհի կեսը: Նրանք, ովքեր ավերեցին ԽՍՀՄ-ը, իսկ հիմա փորձում են կործանել Ռուսաստանը, չեն ուզում դա ըմբռնել՝ հազարավոր մարդկանց կյանքեր գցելով վառարանը։ Ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում, դա չի աշխատի։ Եթե լրջորեն դրվի Ռուսաստանի գոյության հարցը, ապա դա չի որոշվի ուկրաինական ճակատում...»,- եզրափակում է իր միտքը Մեդվեդևը:

Վերջում, սակայն նա համոզմունք է հայտնում, որ դա տեղի չի ունենա, և Ռուսաստանը չի պարտվի:

«...Կիևի ռեժիմին զենքով աջակցելը և բանակցությունների խոչընդոտելը հանգեցնում է բոլորի համար լիակատար կորստի, Ապոկալիպսիսի, Ռուսաստանը դա թույլ չի տա...»,- ավարտում է իր հոդվածը Մեդվեդևը:

Որոշ ռուս և արևմտյան փորձագետների կարծիքով, Մեդվեդևի գրառումներին պետք է լուրջ վերաբերվել, քանզի նա այսօր կատարում է այն դերը, ինչը ժամանակին իրականացնում էր Վլադիմիր Ժիրինովսկին:

Սակայն Ժիրինովսկին, ֆորմալ իշխանությանը չէր ներկայացնում, մինչդեռ Մեդվեդևն այսօր Ռուսաստանի անվտանգության խորհդի նախագահի տեղակալի պաշտոնն է զբաղեցում: Հիշեցնենք, որ այսօր այդ կառույցի ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինն է, այսինքն այդ երկրի նախագահը: Այսինքն, Մեդվեդևը փաստացի ներկայացնում է այն կարծիքը, որը հրապարակային մակարդակով դեռ չի արտահայտում Պուտինը: Իսկ դա նշանակում է, որ Կրեմլը այդ քայլով նախազգուշացնում է Վաշինգտոնին իր կարմիր գծերի մասին, որից այն կողմ գործընթացը կարող է անդառնալի բնույթ կրել բոլորի, այդ թվում նաև ԱՄՆ-ի համար:

Սա է իրականությունը: 

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan