Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ)
7
Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Պատերազմ Արցախում
«Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Այս իշխանությունը տանում է խոշոր պատերազմի, որը տեղի է ունենալու մեր տարածքում՝ մեր քաղաքների ու գյուղերի ռմբակոծմամբ. Վահե Հովհաննիսյան Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա Հերի՛ք է քննարկեք՝ նախկինները, սրանք-նրանք, դա հորինել են թուրքերը. օփիումային պատերազմ է, որ քննարկեք ամեն ինչ, բացի իրական 3 սպառնալիքներից` Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի դե ֆակտո իշխանություն. Վարուժան Գեղամյան Միրզոյանը մեկնել է Մոսկվա Էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, արձանագրվել է պացիենտի սրտի կանգ Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից

Արցախյան վերջին պատերազմը Հայաստանի դեմ հրահրե՞լ է Ռուսաստանը. Ի՞նչ ցույց տվեց Պետրոս Ղազարյանի մոտ քննարկումը. Տեսանյութ

Երեկ՝ փետրվարի 26-ին հետաքրքիր էր դիտել Պետրոս Ղազարյանի հերթական հանրային քննարկումը նվիրված ռուս-ուկրաինական պատերազնի մեկ տարվան:

Այս անգամ հրավիրված էին ոչ այնքան օդիոզ կերպարներ, որոնց կարծիքը լսելու իմաստ չուներ, քանզի նրանք միշտ «աշխատել են» շրջաբերականների սկզբունքով իրենց «սյուզերենի» կողմից:

Այս վերջին քննարկմանը մասնակցում էին սորոսական Գայանե Աբրահամյանը, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, տիկնիկայինի հավերժ տնօրեն Ռուբեն Բաբայանը և հայտնի վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Հյուրերը քննարկում էին Պետրոսի կողմից ներկայացված հարցադրումը, ըստ որի ռուս-ուկրաինական պատերազմը գաղափարի՞ պայքար է, թե՞ պայքար Ուկրաինայի համար:

Հարցադրումը, իհարկե, տիպիկ «հայկական» երանգ ունի, բայց այնուամենայնիվ, քննարկումը ցույց տվեց հայ քաղաքական մտքի հիմնական ուղենիշները:

Արամ Աբրահամյանը փորձեց հանդես գալ «и вашим и нашим» հայտնի սկզբունքով, նշելով, թե այս պատերազմում բախվում են «երկու կողմի իմպերիալիստական մոտեցումներ»։ 

Ըստ Աբրահամյանի, այս պատերազմում կհաղթի Արևմուտքը, քանի որ նա քաղաքակրթական հասկանալի առաքելություն ունի, իսկ Ռուսաստանի՝ «Երրորդ Հռոմի» գաղափարը արդեն դարձել է հնամաշ:

Աբրահամյանին լսելով, կարելի էր հասկանալ, որ նա փորձում էր հանդես գալ 20 տարվա կարծրատիպերով: Այնպիսի տպավորություն կար, որ նա վերջին անգամ գիրք էր կարդացել 20 տարի առաջ և նրա պատկերացումները կանգ են առել հենց այդ ժամանակ:

Գայանե Աբրահամյանի տեսակետը լսելը հետաքրքիր չէր, քանզի նա բառացիորեն ներկայացնում էր իր հարազատ հիմնադրամի տեսակետները: Բայց ինչպես լինում է նաև այլ հարցերում, սովորաբար հայ գավառական գործիչները միշտ փորձում են իրենց «դրսի» տերերի տեսակետներից ավելի արմատական դիրք ունենալ, այսպես ասած, լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»։ 

Այդպես են բոլոր տեսակի հայաստանյան գործիչները: Հայ կոմունիստները միշտ փորձել են լինել ավելի ռուսամետ, քան Գենադի Զյուգանովը, իսկ հայ լիբերալները միշտ ձգտել են լինել ավելի լիբերալ, քան արևմտյան լիբերալ հոսանքի ներկայացուցղիչները:

Այդ շարքում Գայանե Աբրահամյանի տեսակետները լսելիս, կարելի էր հասկանալ, որ նա վերը նշած հայկական այդ ավանդույթները չի խախտել:

Միշտ գավառական գործիչները փորձում են նմանակել իրենց իրական տերերին այնպես, որ վերջիններս կասկած չունենան իրենց մեջ, հավանաբար, որպեսզի դրսի «մատակարարումներն էլ» հանկարծ չկրճատվեն: Դա նման է գեղի մշակույթի ակումբի տնօրենի պահվածքին, ով փողկապ է հագնում քաղաքից եկած հյուրերի մոտ, որպեսզի նրանք տեսնեն, որ ի դեմս գեղի ակումբի տնօրենի քաղաքի բնակչի նման մարդ ունեն գեղում և ուրեմն ակումբին էլ «լավ աչքով կնայեն»։ Հենց այդպիսի ավանդույթ էր տիրում խորհրդային ժամանակներում: Բայց կարծում ենք, որ դա միայն խորհրդային բնույթ չուներ:

Այդպես միշտ է եղել Հայաստանում, թե՛ այսօր, թե՛ երեսուն տարի առաջ և թե՛ նույնիսկ հարյուր տարի առաջ:

Հաջորդ հյուրը՝ տիկնիկայինի տնօրենը, հանդես էր գալիս, իբր, որպես «մտավորական» և նույնպես փորձում էր բավարարել տիրոջը: Սակայն նրա տերը գտնվում է ոչ թե «դրսում», այլ երկրի ներսում: Նա «փոքր» մարդ է և միշտ ձգտել է բավարարել օրվա իշխանության պահանջները:

Ուշադրություն դարձնենք, որ նա լինելով տիկնիկայինի տնօրեն միշտ հանդես է գալիս հրապարակախոսական դաշտում: Պարզապես նախկին իշխանությունների ժամանակ պաշտպանում էր նրանց, իսկ ներկայումս պաշտպանում է ներկայիս իշխանությանը: Ահա թե ինչու, մենք հանկարծ զարմանքով իմացանք, որ «մտավորական» Բաբայանին, պարզվում է «...հետաքրքրում է ոչ թե ազգի, պետության, այլ մարդու գաղափարը...»: Նա հերոսաբար նշեց, որ «գլխավորը մարդն է», հետո է միայն մյուս շահը կամ շահերը:

Եվ հենց այդ սկզբունքից ելնելով, նա «դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան խեղճ Ուկրաինայի դեմ»։ 

Եվ ընդհանրապես, ըստ նրա, բոլոր հարցերում Արևմուտքը ճիշտ է, իսկ Ռուսաստանը սխալ, օրինակ բերելով այլ երկրների փորձից Հուսիսային և Հարավային Կորեաները և այդպես շարունակ:

Պետրոսի կողմից առաջադրած հարցադրմանը փորձեց իր բացատրությունը տալ Ստեփան Դանիելյանը, որը դժգոհություն առաջացրեց մյուս երեք` իբրև «լիբերալ» հայացքներ ունեցող հյուրերի մոտ:

Իսկ երբ Պետրոսն անցավ տարածաշրջանային խնդիրների քննարկմանը և, մասնավորապես, հարցրեց, թե ինչպե՞ս կարող է ազդել այդ պատերազմը մեր տարածաշրջանի վրա, պարզվեց, որ Գայանե Աբրահամյանը կարծում է, որ 2020 թվականի պատերազմը իրականում սադրել է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանն ընդամենը նրա գործիքն է հանդիսացել:

Այսպիսի «խիզախ» սուտ նույնիսկ իր տերը՝ ծերուկ Սորոսը ռիսկ չի ունեցել հայտարարել, բայց արի ու տես նրա «աշխատող» Գայանեն Հայաստանում, հավանաբար, փորձում է հայտ ներկայացնել իր վարձավճարի բարձրացման համար:

Ոչինչ, որ այդպիսի գայանեների պատճառով մեր ժողովուրդը կորցրեց Արցախի մեծ մասը, կասկածի տակ դրվեց արցախահայության ապագան, պաշտոնական տվյալներով մոտ չորս հազար անմեղ երեխա սպանվեցին պատերազմում, որպեսզի այդ ամենից հետո գայանաները շարունակեն թունավորել հանրային եթերները բացահայտ ստերով:

Այս ամենը հուշում է, որ Հայաստանում դեռ չարը չի պատժվել, և ուրեմն մեր երկիրը իսկապես կանգնած է լրջագույն վտագի առաջ։ 

Այստեղ էլ միակ սթափ պատասխանը հնչեցրեց  Ստեփան Դանիելյանը, նշվեց, որ այս պատերազմը լրջագույն վնաս հասցրեց հայկական հարցին: Ըստ Դանիելյանի, պատերազմը թուլացրել է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, որից փորձում է օգտվել Թուրքիան: Ըստ նրա, անկախ ամեն ինչից մեր տարածաշրջանում գետնի վրա հիմնական դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանային տերությունները, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Եվ այդ երկրների հարաբերությունների հաշվեկշռից է կախված տարածաշրջանում, թե՛ մեր, և թե՛ խաղաղության ապագան: Ստեփանի այս սթափ միտքը տխրեցրեց «մտավորական» Բաբայանին, ով չի ուզում տեսնել այստեղ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային և ո՛չ էլ Իրանին, որովհետև երեքն էլ ավտորիտար երկրներ են և նրանք լավ դեր չեն կարող կատարել մեր երկրի համար:

Իսկական հայկական ազգային ավանդական «պատասխան» հայ «մտավորականի» կողմից:

Հենց նմանների պատճառով մենք ժամանակին կորցրեցինք Արևմտյան Հայաստանը և այսօր յոթքայլանոց տեմպով շարժվում ենք նույն ուղղությամբ:

Հասկանալի է, որ Պետրոսի այդ հաղորդման ընթացքում չէր կարող լինել իրական լուրջ քննարկում այդ կարևորագույն հարցի շուրջ, քանզի Պետրոսը, նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող ունենալ նման մանդատ: Քանզի այսօրվա փաշինյանական իշխանությանը պետք են տիկնիկայինի տնօրենի նման «մտավորականներ» և գայանեաբրահամյաններ:

Պետրոսը, իհարկե, սրանց պես պարզունակ չէ, բայց և սահմանափակված է իր հնարավորություններով, և այդ իսկ պատճառով չի կարող կազմակերպել նման քննարկումներ:

Բայց նույնիսկ այս վերջին քննարկումը ցույց տվեց, թե ինչ ողբերգական վիճակում է գտնվում փաշինյանական տիրույթում գտնվող «վերլուծական» միտքը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan