Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Հ1-ը հատուկ պահպանվող օբյեկտ է. մեր ծառայությունն ենք իրականացնում. ոստիկանապետ Պատերազմ Արցախում
ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է Ինչ իրավիճակ է իսրայելա-լիբանանյան սահմանին․ ռեպորտաժ առաջնագծից Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել Իրավապահ մարմինները քրգործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար․ քաղաքագետ Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. Ալիևի օգնական

ՄԱԿ-ում Ռուսաստանը խոշոր դիվանագիտական պարտություն կրեց Ուկրաինայի հարցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ) նիստում քվեարկություն է կայացել արևմտյան երկրների կողմից ընդունված բանաձևի շուրջ, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից: Բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների ճնշող մեծամասնությամբ:

Նախ նշենք, որ այդ առաջարկվող բանաձևի տակ, որպես հեղինակ իրենց համաձայնությունն էին տվել մոտ 60 երկիր: Եվ, ահա, բուն քվեարկության արդյունքում պարզվեց, որ այդ բանաձևը պաշտպանում է ՄԱԿ-ում գրանցված երկրների մեծ մասը՝ 141 երկիր պաշտպանել է այդ բանաձև, 32 երկիր ձեռնպահ է քվեարկել, այդ թվում, նաև Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, մի շարք Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներ: Ադրբեջանը և ևս 12 այլ երկիր, ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը և ընդամենը 6 երկիր է պաշտպանել Ռուսաստանին: Դրանք են Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիան, Էրիտրեյան և Մալին:

Այստեղ կարևորն այն էր, որ երկրների 2/3-,  փաստացի, Ռուսաստանի դեմ քվեարկեց, ինչը նշանակում է Մոսկվայի դիվանագիտական աշխատանքի ձախողումը: Այս հարցի վերաբերյալ նախկինում էլ են քվեարկություններ անցկացրել և այն ժամանակ ԱՄՆ-ին հաջողվել էր իր շուրջ համախմբել 60-70 երկիր, ճիշտ է Ռուսաստանին էլ միշտ աջակցել են այդ վերը նշված յոթ երկրները, սակայն ձեռնպահ քվեարկած երկրների ցանկն է փոխվել: Եթե նախկինում Բրազիլիայի և Արգենտինայի պես երկրները ձեռնպահ էին քվեարկում, ապա այսօր նրանք քվեարկեցին Մոսկվայի դեմ, ինչը մեծ իմիջային վնաս է հասցնում Ռուսաստանին:

Այստեղ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի դիվանագիտական մեքենան հաղթեց Մոսկվային, ով նախնական վատ պայմաններ չուներ:

Այս ամենը արդյունք է նրան, որ Ռուսաստանում իրենց ոլորտները տապալած պետական գործիչները չեն հեռացվում իշխանությունից, և արդյունքում այդ երկիրը հայտնվում է բրեժնևյան տիպի «կայունության» մեջ: Սակայն դա թվացող «կայունություն է», քանզի, եթե դրա արդյունքում ոչինչ չի փոխվում, ապա վերանում է լավ և վատ արդյունքներ տալու սկզբունքի գնահատման տրամաբանությունը: Հենց այդ երևույթների պատճառով են երկրները վերջնաարդյունքում հայտնվում մեծ ճգնաժամի մեջ:

Նույն այդ Ռուսաստանի դիվանագիտական մեքենայի ազդեցության արդյունքները տեսնում ենք, նաև մեր տարածաշրջանում:

Փաստացի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ Արցախը փրկվեց վերջնական կործանումից, սակայն արի ու տես, որ դիվանագիտական հարթակում նույն Վաշինգտոնը դառնում է գլխավոր դերակատար: Իհարկե, այստեղ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ազդեցության գործոնները: Սակայն ասել, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի գործոնը փոքր է, նույնպես չի կարելի պնդել:

Ներկուլիսային տեղեկատվությանը տիրապետող շրջանակները շատ լավ էլ հասկանում են, թե ինչն ինչոց է:

Սա ևս մեկ մեսիջ է Պուտինին, որ ժամանակն է փոփոխություն իրականացնել այդ երկրի արտաքին դիվանագիտական համակարգում: Այսպիսի խայտառակ բնույթի արդյունքից հետո, եթե հետևություն չարվի, ապա Ռուսաստանի համար հետագա հետևանքները, դիվանագիտական տարբեր հարթակներում կարող են էլ ավելի վատ արդյունքներ արձանագրել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan