Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Բաքուն հայտարարել է, որ Արցախի դեմ ահակեբչության ժամանակ կորցրել է 192 զինծառայողի Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը՝ «Եռաբլուրում». ֆոտոռեպորտաժ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր արցախցիներին իրենց կամքով են հեռանում «Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Լիլիթ Գալստյանը Զոյա Թադևոսյանի գրառման առնչությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել դատախազություն Ամուսինս հիվանդանոցում է, ոչինչ չենք վերցրել, ոչ ոքի պետք չենք, չգիտենք ինչ անել. արցախցի «Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում. Տեսանյութ Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան

Ճանապարհը փակելիս տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկաններ․ զեկույց

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը հրապարակում է արել ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ և նրանց թշնամանքը։ 

«300 էջ [գրեթե] ունեցող զեկույցում տեղավորել ենք այն հսկայածավալ ապացույցները, որոնցով հաստատվում են Արցախն աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ և նրանց թշնամանքը։

Զեկույցի հղումը` https://bit.ly/3YUnlFz

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» թշնամանքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, նրանց ատելության իրական մոտիվացիան ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված լինելը, ինչպես նաև այն, որ նրանք երբևէ առնչություն չեն ունեցել շրջակա միջավայրի հարցերի հետ:

Զեկույցում շարադրված են հետևություններ, որոնք հիմնված են հենց այդ նույն զեկույցում տեղ գտած ապացույցների (լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ) վրա:

Մասնավորապես, համատեղ զեկույցի հիմնական հատվածները հետևյալն են․

1. Ճանապարհը փակելու առաջին օրերին այդ տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկան աշխատողներ, ինչպես նաև ադրբեջանական զինվորականներ և անվտանգության աշխատողներ:

Պատահական չէ, որ սկզբում ծածանվել է նաև Թուրքիայի դրոշը, որը քիչ անց հեռացվել է, որպեսզի այդ փաստը չհրապարակվի (համապատասխան տեսանյութի վրա հղումն արված է զեկույցում): Դրանից հետ, Ադրբեջանի իշխանությունները բերել են մարդկանց, որոնք պաշտոնապես ներկայացվել են՝ որպես հասարակական ու լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն իրականում նրանք նույնպես ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից, պետության ստեղծած հիմնադրամներից, իսկ առանձին դեպքերում ՀԿ-ները գործունեություն են ծավալում արտասահմանյան ֆինանսավորմամբ:

Առկա են նաև պետության վերահսկողության ներքո գտնվող լրատվական կազմակերպություններ: Նախկինում մեր կողմից արդեն իսկ հրապարակվել էին որոշակի տվյալներ https://tatoyanfoundation.org/ovkher-en-irakanum-arcax.../)

2.Ադրբեջաներենով մանրամասն ուսումնասիրության առարկա են դարձել այս ամիսների ընթացքում «էկոակտիվիստների» կենսագրությունները և պարզվել է, որ նրանք երբևէ կապ չեն ունեցել շրջակա միջավայրի խնդիրների հետ և որ իրականում նրանք, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ, հետապնդում են քաղաքական նպատակներ (ադրբեջանական անցակետերի հիմնում և այլն):

3. Սոցիալական մեդիայում «էկոակտիվիստների» էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք հայերի նկատմամբ քարոզում են ատելություն, թնշամանք, բռնություն, նրանց շարքերում կան «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության համախոհներ ու գաղափարների տարածողներ: Նրանցից որոշները նախկին զինվորականներ են:

Այս մարդիկ իրենց էջերում հրապարակել են սպանված ու խոշտանգված հայ զինծառայողների մարմինների նկարներ՝ այդ կերպ ցույց տալով իրենց հրճվանքն ու ոգևորությունը։

Առկա են անգամ նկարներ, որտեղ ադրբեջանական զինծառայող է հայի գլուխ ձեռքին՝ գլխատելուց հետո:

4. Զեկույցը նաև հիմնավորում է, որ առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության այս գործակալ անձինք չէին կարող հայտնվել Արցախում և առավել ևս փորձեին ճանապարհ փակել:

5. Զեկույցում առկա են անգամ օտարերկրացիների վկայություններ, որոնց ադրբեջանական իշխանությունները, որպես տուրսիտ, տարել են 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այդ մարդիկ, սակայն, հայտնվելով ճանապարհը փակած հատվածում՝ ևս ընդգծում են, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» ակցիան իրականում կապ չունի բնապահպանական հարցերի հետ:

Ըստ նրանց՝ բնապահպանական հարցերն այստեղ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք են: Ավելին, օտարեկրացի տուրիստներն են անգամ խոսում ադրբեջանական կառավարության վերահսկողության ներքո գտնվող մեդիայի կամ լրատվամիջոցների մասին (ապացույցները տեղադրված են զեկույցում)։

Այս համատեղ զեկույցի կազմման ողջ ընթացքում վերլուծված ապացույցների, այդ ապացույցների ստուգման, նոր փաստերի ձեռքբերման հարցում կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը (Գուրգեն Ներսիսյան):

Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian):

Փաստերի ձեռքբերման ու վերլուծության հարցերում կարևոր աջակցություն է ցուցաբերել միջազգային հետաքննող լրագրող Լինդսի Սնելը (Lindsey Snell)։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում գործընկերներին այս կարևոր աջակցության համար:

Զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan