Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ես տեսնում եմ՝ ուր են տանում երկիրը. Սինթեզ Սաթիկ Սեյրանյանի հետ. Տեսանյութ Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Կուտակված քաղաքացիները սպասում են, թե երբ կհեռանա Փաշինյանը, որ մտնեն Սարդարապատ․ Տեսանյութ Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ուխտավորաբար Սուրբ Էջմիածին էր այցի եկել մեծահամբավ օպերային երգչուհի, արմատներով հայուհի Մարիա Գուլեգինան․ Լուսանկար, տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Նիկոլը վախեցած ա, դրա համար էլ փակել են Սարդարապատը, ամո՜թ քեզ, էս ի՞նչ բան ա. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Ր. Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ. նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին. Տեսանյութ

«Ընդհանրապես վարելահող չունենք. մի մասը մնացել է թշնամու հսկողության տակ, մի մասն էլ միջդիրքային հատվածում է». Ներքին Հանդի վարչական ղեկավար

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղն այն գյուղերից մեկն է, որ հայտնվեց ուղիղ թշնամու նշանառության տակ։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքի վրա տարբեր ուղղություններով հարձակումներից հետո գյուղն ավելի խոցելի է դարձել։ Այդ հարձակման արդյունքում գյուղին նյութական մեծ վնաս է պատճառվել:

Չնայած ստեղծված անվտանգային խնդիրներին, Ներքին Հանդում բնակիչներն արդեն սկսել են գյուղատնտեսական աշխատանքները։

168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պատերազմից հետո բնակիչները չունեն վարելահողեր, մշակում են միայն տնամերձերը։

«Ձմեռը, դժվարություններով հանդերձ, անցկացրեցինք, հիմա էլ գյուղատնտեսական աշխատանքներ ենք անում։ Խնդիրն այն է, որ ընդհանրապես վարելահող չունենք, դրանց մի մասը մնացել է թշնամու հսկողության տակ, մի մասն էլ գտնվում է միջդիրքային հատվածում, հիմա բնակիչները մշակում են միայն տնամերձ հողերը։ Այսինքն՝ եթե հիմա մեզ դիզվառելիք ու սերմացու էլ տան, հող չունենք ցանելու։

Նույնիսկ կողքի գյուղերում ազատ հողեր չկան, որ վերցնենք-մշակենք, ստացվում է՝ ապրում ենք գյուղում, բայց գյուղատնտեսական մթերքը գնում ենք, ու արդեն 6 ամիս է՝ այս վիճակում ենք։ Անասուն չունենք, հող չունենք»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, Ներքին Հանդի վարչական ղեկավարն ասաց, որ դեկտեմբեր ամսից մինչև հիմա թշնամին գյուղի վրա չի կրակել։

«Հազվադեպ է կրակում այս ընթացում, կարող է 10 օրը մեկ, մի անգամ կրակի, կամ չկրակի»,- փոխանցեց Խաչատուր Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ Ներքին Հանդի ու Արցախի միջև կապը շատ մեծ չի եղել, ո՛չ Արցախից է որևէ բան հասնում Ներքին Հանդ, ո՛չ հակառակ ուղղությամբ, սակայն անվտանգության տեսանկյունից Արցախի ճանապարհը պետք է բաց լինի։

«Մեր գյուղում եղած հարցերը հենց տեղում էլ լուծել ենք, թե՛ վառելափայտի, թե՛ մթերքի, ուղղակի այս պահն է մեզ համար շատ դժվար»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջ էր եկել և դիրքավորվել, այդ ժամանակ թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա էր, այս պահին դժվար է ասել, թե գյուղից որքան է հեռու։

Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը Սյունիքում հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձան սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնակավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

Աղբյուր՝ 168.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan