Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars
14
«Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ) Իրանը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածել Իսրայելին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Թել Ավիվը՝ կրակների մեջ (տեսանյութ) ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան Ոչ մի աղոթք՝ բանակում Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին ՔՊ-ականներն իրար են ուտում Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում

Արարատ Միրզոյանը՝ թուրքական ռազմավար

Պատահականություն է, հավանաբար, բայց երբեմն հնարավոր չի լինում ազատվել այն կպչուն մտքից, որ այս փուլում հատուկ է ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակվել մեկն, ում անունը Արարատ է:

Արարատ լեռը հայկական ամենագլխավոր խորհրդանիշն է: Եվ ահա Արարատը (Միրզոյան) խեղճ ու մոլոր հայացքով կանգնած է Թուրքիայի լոգոյի ու ներկայիս Թուրքիայի հիմնադիր հայր Մուսաթաֆա Քեմալի՝ Աթաթուրքի նկարի տակ:

Կայսերական հիվանդությամբ տառապող ու պանթուրքիստական հովերով տարված էրդողանական Թուրքիան խորհրդանիշների հանդեպ թուլություն ունի: Իրենք Արարատ Միրզոյանին փչացնելով՝ ուզում են նաև վիզուալիզացիայի միջոցով «խուրդել» հայկական խորհրդանիշ Արարատը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական պաշտոնական շփումներին, ապա նվաստացումները բոլոր մակարդակներում են, անգամ մանր դետալներում:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո բազմաթիվ երկրներ են օգնություն ուղարկել Թուրքիա: Նրանց շնորհակալություն է հայտնում նախագահ Էրդողանը: Միայն Հայաստանի դեպքում շնորհակալությունը հնչեց Ռուբեն Ռուբինյանի հետ բանակցողի կողմից: Ավելին՝ Ադրբեջանին շնորհակալություն հայտնելիս՝ Էրդողանը դա արեց 44-օրյա պատերազմի մասին հիշելով: Նա ասաց, որ ինչպես իրենք էին Ղարաբաղյան պատերազմում կանգնած եղբայրական Ադրբեջանի կողքին, այնպես էլ հիմա Ադրբեջանն է իրենց կողքին:

Տեղին է հիշեցնելը, որ հայկական օգնության մուտքը Թուրքիա ներկայացվեց այնպիսի հուշակողոթի տակ, որը վիրավորում էր մեր պատմական հիշողությունը և ցավը:

Հաջորդը: Արարատ Միրզոյանին օդանավակայանում դիմավորեց ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես դա արել էր, օրինակ, Հունաստանի արտգործնախարարի դեպքում, այլ Ռուբինյանի սիրելի Քըլըչը: Այսինքն՝ նիկոլենց այդքան ինքնանվաստացումների դեպքում անգամ տարրական դիվանագիտական ժեստի սրանք չեն արժանանում:

Դե իսկ բուն բանակցությունները միայն թուրքական օրակարգով են ընթանում: Արարատ Միրզոյանը չի համարձակվում հիշել Լաչինի միջանցքի փակ լինելու մասին: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ միջանցքն այդ փակվել է Թուրքիայի քաղաքական հովանավորությամբ:

Արարատ Միրզոյանը Թուրքիայի ռազմավարն է: Նախագահական ընտրություններին ընդառաջ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին ուզում է ցույց տալ իր արտաքին քաղաքական հաջողությունների կենդանի վկայությունը: Հին ժամանակներում Արարատ Միրզոյանի պեսներին վանդակի մեջ գցած փողոցով ման էին տալիս՝ որպես գրավված երկրի ներկայացուցիչ: Հիմա աշխարհը «քաղաքակրթվել» է, նույնիսկ՝ Թուրքիան է ոճը փոխել: Արարատ Միրզոյանը կրկին վանդակի մեջ է, բայց այլ տիպի վանդակի: Նրան ձեռքով բարևում են, թողնում են որ փողկապ կապի, խոսի, ժպտա, բայց միևնույն է նա ռազմավարի դերում է:

Ցավալին այն է, որ ի դեմս Արարատի՝ ռազմավարի կարգավիճակ ունեն Հայաստանն ու Արցախը: Այդպիսին է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Ապագա կա ապագա»-ն: Ու եթե այս ամենը հանդուրժվում է, ապա շատ տղուր է Հայաստանի ու Արցախի ապագան: Դա թույլ չտալու համար սրանց պետք է վռնդել: Ու որքան շուտ, այնքան լավ:

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan