ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Դիտել նաև
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽվ պատգամավորներին կաշառելու մեջ
Եվրախորհրդարանը պատգամավորների ուշադրությունն է հրավիրել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն գործողությունների վրա
Ինչի՞ց է վախենում Ադրբեջանը, որ մենք ինչ-որ բան կտեսնե՞նք․ ԵԽԽՎ պատգամավոր
ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել են Ադրբեջանից վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինի շրջափակմանը
ԵԽԽՎ ներկայացուցիչները արձանագրել են Հայաստանն Արցախին կապող ճանապարհի փակ լինելը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 17-20-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:
Երևանում Կիլյունենը և Օբերգը կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի փոխնախարարի, պաշտպանության փոխնախարարի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահի և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումներ են նախատեսված նաև Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ասված է ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի հաղորդագրությունում: