Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստն է․ 25 հարցից 3-ն է զեկուցվող (ուղիղ) Թևանյանը Ռուսաստանում ներկայացնում է Հայաստանի նոր կերպարը. քաղաքագետ (տեսանյութ) CNN. Իսրայելը համաձայնել է հրադադարին, Արաղչի. Իրանը կդադարեցնի պատասխան գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանն արձագանքել է «հեղաշրջման պլան»-ին Ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա․ Արշակ Սարգսյան Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Իշխանությունը հրահանգել է անջատել Հյուսիսային պողոտայում Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Թշնամու գիրքը սեղմում են կրծքին, գլուխ խոնարհում, իսկ հայերի վրա մատ են թափ տալիս․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարո՛ն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազան Ահազանգ. Փակվելու են Շիրակի Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ սահմանամերձ բնակավայրերի դպրոցները Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը․ Զատուլին Արևմուտքն ու Ուկրաինան խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար. Լավրով Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին Շենքը փլվում է․ ավագանու անդամ Աննա Ավետիսյանն այցելել է վթարային շենքի բնակիչներին (տեսանյութ) Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Թքել-կպցնել»-ն արժի 367 մլն դրամ․ Արթուր Չախոյան Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր Արցախցու տուն-տեղը հանձնել եք, հիմա ասում եք՝ արցախցու մատից փուշ ենք հանում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել․ փաստաբան Սա պոպուլիզմ է և դեմագոգիա․ Արմենակ Դանիելյան. Տեսանյութ «Կթրվելուց» սթրվել մեկ ստեղնի վրիպում է Պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Արդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Մահացել է Գուժ Մանուկյանը Ինչու չի ջրվում Դավթաշենի նորոգված այգին. ո՞վ է կերել փողերը Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մի հատ պատուհանից դուրս նայեք, սա՛ է ձեր իրականացրած ծրագիրը․ մեքենաները խցանման մեջ կանգնած են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)

Նոր տարածքային կորուստներ. ռուս փորձագետը գնահատել է հայ-թուրքական մերձեցման հետևանքները

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Մարգարայի կամրջով մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա, որտեղ փետրվարի 6-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է Թուրքիա եւ հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ՝ հայտարարելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ սահմանի ամբողջական բացման նախաշեմին հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին։

Երեւանի կողմից Թուրքիայի հանդեպ ներկայիս իրավիճակում մարդկային կորուստների եւ ողբերգության կապակցությամբ կարեկցանքի դրսեւորումը նորմալ է։ Այդպես պետք է վարվեն բոլորը ցանկացած երկրի նկատմամբ, բայց աշխարհաքաղաքական դասավորության տեսանկյունից Հայաստանին դա ոչինչ չի տա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

Նա կոչ արեց չհուսալ, որ օգնությունն ու շփումներն ինչ-որ կերպ կբարելավեն հայ-թուրքական հարաբերությունները կամ կփոխեն տարածաշրջանի իրադրությունը։

Փորձագետը վստահ է, որ այդ գործընթացներին ոչինչ չի հետեւի, քանի որ Անկարան շատ պրագմատիկ, բավական կոշտ եւ հետեւողականորեն տանում է իր աշխարհաքաղաքական գիծը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանի շահերն այդ գծում չկան, իսկ եթե անգամ կան, ապա միայն Թուրքիայի պայմաններով։

«Հայաստանը Թուրքիայի համար հեղինակություն չէ որեւէ հարցում, քանի որ Երեւանի ներկայիս ղեկավարությունը հաճախ է ճկվում Թուրքիայի առջեւ։ Մինչեւ 44-օրյա պատերազմի սկսվելը Հայաստանի իշխանությունները սկզբունքային դիրքորոշում չունեին Անկարայի նկատմամբ՝ չնայած պատերազմ սկսելու վտանգի մասին կանխատեսումներին եւ նախապատրաստվելու խորհուրդներին։ Տարածաշրջանում Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ադրբեջանի ազդեցության ուժեղացումը կշարունակվի։ Այդ գործոնի միջոցով կուժեղանա ՆԱՏՕ-ի ազդեցությունը, փորձեր կձեռնարկվեն Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»,-նշեց Լեպեխինը։

Նա կարծում է, որ այդ վեկտորը, որը նախանշվել էր դեռ 2,5 տարի առաջ եւ հանգեցրել 44-օրյա պատերազմի, կարող է փոխել միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքը։

«Եթե Ռուսաստանն արժանապատվորեն դուրս գա դրանից եւ հասնի իր նպատակներին, ապա դրանից հետո կփորձի վերադարձնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, երկարաձգել խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում եւ Գյումրիի ռազմաբազայում։ Բայց եթե ռազմական արշավն անհաջող ավարտվի Ռուսաստանի համար, եւ խաղաղության համաձայնագրի պայմաններում գերիշխեն Արեւմուտքի պայմանները, ապա Մոսկվան դժվար թե վերադարձնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ընդհակառակը, տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման քաղաքականությունը կշարունակվի։ Այդ դեպքում հարց կառաջանա՝ ի՞նչ պայմաններում Հայաստանը կդառնա Թուրքիայի եւ նրա դաշնակիցների բացարձակ սատելիտ՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ որեւէ այլ տարածքի գնով»,-նշեց Լեպեխինը։

Ադրբեջանի կողմից ձեւակերպված պայմանները հետեւողական գիծ են, որից Բաքուն չի նահանջելու, իսկ դա, քաղաքագետի համոզմամբ, սպառնում է Հայաստանին տարածքային նոր կորուստներով։

«Ուստի ստեղծված իրավիճակում պետք է կարեկցանք հայտնել, բայց Թուրքիայի հետ սիրախաղն անիմաստ է։ Պետք է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել։ Հայաստանի իշխանությունների՝ բազմավեկտոր լինելու ձգտումը կհանգեցնի նրան, որ Արեւմուտքը մշտապես ինչ-որ բան խոստանա, բայց քանի որ ՆԱՏՕ-ում ներդրված է Թուրքիան, ապա տարածաշրջանում նույն Բրիտանիայի շահերի դեմ Արեւմուտքը ոչինչ չի անի»,-եզրափակեց փորձագետը:

Արամ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan