Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Արևմուտքի նպատակը ոչ թե ՀՀ անվտանգության ապահովումն է, որքան ՌԴ դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում․ Տարասով

Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի սուր հայտարարությունը:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի:

«Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը»,-հայտարարել էր Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։

«Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը»,-ռուսաստանյան պաշտոնական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել էր Վոլոդինը։

Հակամարտող ո՞ր երկրին էր ուղղված այս խոսքը և ի՞նչ նպատակով՝ հարցերի մասին 168.am-ի հետ զրույցում խոսեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա նշեց, որ մինչ այդ հարցերին պատասխանելը պետք է արձանագրել մի քանի փաստ: Նախ, ըստ Տարասովի, ակնհայտ է, որ տարածաշրջան ԵՄ-ին ներքաշելու փորձ տեղի է ունենում, ու դա այլևս ոչ միայն փորձ է, այլև իրողություն, քանի որ ԵՄ-ն երկարաժամկետ ու ծավալուն դիտորդական առաքելություն, ներկայություն է ունենալու Հայաստանում պաշտոնական Երևանի խնդրանքով:

Սրան զուգահեռ, նրա խոսքով, մերժվում են ռուսական առաջարկները, մասնավորապես՝ ՀԱՊԿ առաջարկը՝ դիտորդներ տեղակայել, ինչպես նաև ՌԴ առաջարկը՝ հանդիպում կազմակերպել:

Նրա դիտարկումների համաձայն, Ադրբեջանը թեև ժամանակ առ ժամանակ դեմ չի եղել բանակցություններ վարել Արևմուտքում, բայց ակնհայտ աշխարհաքաղաքական նախասիրություն Արևմուտքի հանդեպ չի ցուցաբերում՝ հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հարցում:

«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն անընդհատ փորձում է բոլոր գործընթացները, այդ թվում՝ բանակցությունները տեղափոխել Արևմուտք, կարևոր էլ չէ՝ Վաշինգտո՞ն, Բրյուսե՞լ, թե՞ Փարիզ: Սա ռեգիոնում լրջորեն խորացնում է աշխարհաքաղաքական հակամարտությունը, էլ ավելի խոցելի դարձնելով Հարավային Կովկասը և ռեգիոնի հակամարտությունները: Որ ռեգիոնը մտել է աշխարհաքաղաքական ուղիղ առճակատման փուլ, այդ ռեգիոնում անկայունություն է սկսվել՝ իր բոլոր հետևանքներով:

Բնականաբար, Արևմուտքի նպատակը ոչ թե ՀՀ անվտանգության ապահովումն է, որքան ՌԴ դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում, Արևմուտքը՝ որպես գործիք, օգտագործում է երկրները, և հենց դա էլ խնդիրներ է ստեղծում այդ երկրի համար: Վոլոդինի խոսքը սպառնալիք չէ, այլ վերլուծություն՝ աշխարհաքաղաքական վերլուծություն, հիմնված միջազգային հարաբերությունների վերջին միտումների վրա:

Բայց Ռուսաստանը որևէ տեղ չի հեռանալու ռեգիոնից և աշխատում է ոչ միայն Երևանի, նաև Բաքվի հետ:

Փետրվարի սկզբին տեղի ունեցավ ՌԴ դեսպանի հանդիպումը Միրզոյանի հետ, որին հաջորդեց տարածաշրջան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը, ով Երևանում էր, իսկ հիմա Բաքվում, տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, կա որոշակի գործընթաց, որը ՌԴ-ն իրականացնում է և չի պատրաստվում լքել այդ գործը: Կարծում եմ՝ որքան Արևմուտքի կողմից քայլերը Հարավային Կովկասում ավելի համարձակ ու ինտենսիվ դառնան, այնքան դա կստիպի Ռուսաստանին գործի դնել իր ողջ դիվանագիտական ռեսուրսը ռեգիոնում, քանի որ Ռուսաստանը, կրկնեմ, չի պատրաստվում հեռանալ ռեգիոնից»,-ասաց Տարասովը:

Խոսելով Թբիլիսիի հնարավոր միջնորդության մասին՝ Տարասովն ասաց, որ այդ ձևաչափը Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում քիչ հավանական է, որ ունենա մեծ արդյունավետություն, քանի որ հայկական կողմը գործընթացում փնտրում է ոչ թե միջնորդ, այլ երաշխավոր:

«Թբիլիսին կարող է լինել երաշխավոր, ես կասկածում եմ: Իսկ այս ձևաչափը կարող է կայանալ, եթե Երևանն ու Բաքուն դա ցանկանան»,-նկատեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan