Արցախի հէկ-երը անցել են թշնամուն․ Արցախը միայն Սարսանգի հէկ-ի հույսին է. Գառնիկ Դանիելյան
![Արցախի հէկ-երը անցել են թշնամուն․ Արցախը միայն Սարսանգի հէկ-ի հույսին է. Գառնիկ Դանիելյան](/timthumb.php?src=/disc/14-02-23/3ce1e33bea18cae1b25cbfd7eca25444.jpg&w=450)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Գործընկերոջս՝ Արթուր Խաչատրյանի հետ, մասնակցեցի Վեսթմինսթեր ժողովրդավարության հիմնադրամի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկային միջոցառմանը։ Չափազանց կարևորում եմ նման միջոցառումները և քայլերը՝ ուղղված ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախի հէկ-երը անցել են թշնամուն․ Արցախը միայն Սարսանգի հէկ-ի հույսին է։
Հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում Արցախում պետք է դիվերսիկացնել էներգետիկ այլընտրանքային աղբյուրները։ Այս առումով, հէկ-երին կարող են փոխարինել այնպիսի էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսիք են՝ արևային կայանները, հողմակայանները։ Ժամանակակից աշխարհում էներգետիկ անվտանգությունը և այլընտրանքային ու վերականգնվող աբյուրների օգտագործումը առաջնային հարցերից է։ Էներգետիկ համակարգը պետք է լինի ինքնաբավ և ոչ խոցելի՝ չդառնալով թշնամու ձեռքին սադրանքների դիմելու միջոց»։