Եվս մեկ տեսանյութ՝ «էկոակտիվիստների» մասին. Արման Թաթոյան. Տեսանյութ

Դիտել նաև
Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար․ Թաթոյան
Ադրբեջանցիներն անգամ փոխել են Էջմիածնի անվանումը. Արման Թաթոյան
Ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան
Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ
Տպավորություն է՝ զորամասում երկու զոհ ունենալը նորմալ երևույթ է
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ։
«Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:
Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:
Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»: