Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)
12
Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Պատերազմ Արցախում
2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ

Ինչու՞ է իշխանությունը ցավոտ տանում Անդրանիկ Թևանյանի կողմից պայթեցրած իրենց ֆեյքը. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, ԵՄ դիտորդների հրավիրման հարցում Ռուսաստանը բավականին կոշտ է արձագանքել: Բանը հասել է նրան, որ Պետդումայի նախագահ՝ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում նախազգուշացրել է արդեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ հանրությանը, ասելով բառացի հետևյալը. «...նա, ով մեծ հույսեր է դնում այդ եվրոպական կառույցների վրա այսպիսի հարցերում, կարող է իր երկիրը կորցնել, իսկ նրանք ովքեր ուզում են խաղաղություն, պետք է հեռու մնան այդ քաղաքականությունից...»։ Ավելի անկեղծ, պարզապես հնարավոր չէր ասել:

Թվում էր, թե այս ամենից հետո Փաշինյանի իշխանությունը պետք է լրջանար, բայց ճիշտ հակառակը, նրանք փորձում են էլ ավելի սրել իրավիճակը: Օրեր առաջ, իշխանության քարոզչամեքենան գեբելսյան սկզբունքով կեղծ լուր հրապարակեց այն մասին, թե, իբր Իրանը դեմ չէ ԵՄ-ի դիտորդների տեղակայմանը Հայաստանում, բառից բուն իմաստով խեղաթյուրելով Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերը:

Եվ ամենազարմանալին այն է, որ այդ կեղծ լուրը հաճույքով տպագրել էին հայկական ԶԼՄ-ների մեծ մասը: Թե ինչու՞ է այդպես ստացվել, դա խնդրի մյուս կողմն է, որից կարելի է հասկանալ, թե ինչու է այսպիսի խղճուկ վիճակում գտնվում Հայաստանի քաղաքական դաշտը ընդհանրապես:

Բայց վերադառնանք բուն խնդրին: Այս ամենից հետո Իրանի դեսպանատուն հրավիրված ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այդ երկրում իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ փորձել է հասկանալ, թե ճիշտ է արդյո՞ք, որ Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդների տեղակայմանը Հայաստանում, և պարզվել է, որ Իրանը իսկապես դեմ է, որ «տարածաշրջանում հայտնվեն այլ երկրների ներկայացուցիչները», և պարզվում է, որ նա միտք չի արտահայտել, թե, իբր, դեմ չէ այդ դիտորդների առաքելությանը Հայաստանում:

Այսինքն Իրանի դիրքորոշումը թե՛ նախկինում, և թե՛ այսօր չի փոխվել, դեմ է որ մեր տարածաշրջանում հայտնվեն այլ երկրների ներկայացուցիչներ: Ավելին, Իրանի նման դիրքորոշումը հասկանալի է նաև այն տեսանկյունից, որ Թեհրանը միշտ քննադատել է Բաքվին, կասկածելով, որ Ադրբեջանում կա իսրայելական ներկայացչություն: Նույնիսկ այս հանգամանքը հաշվի առնելով, Իրանը չէր կարող դեմ չլինել ԵՄ-ի ներկայացուցիչների տեղակայմանը Հայաստանում, ինչ պատճառաբանություն էլ, որ բերվեր:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Ռուսաստանն է կատարում գլխավոր մոդերատորի դերակատարումը Հայաստանի և Ադրբեւջանի միջև, հասկանալի է, որ Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ դիտորդների մասով ավելի կտրուկ բնույթ ունի, քանզի ԵՄ դիտորդների հրավերի միջոցով, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել նաև մոդերատորին, այսինքն, ցանկանում է կատարել Արևմուտքի պատվերը:

Հասկանալի է նաև, եթե Փաշինյանի ծրագրերը կյանքի կոչվեն, ապա Իրանը նույնպես մեծ հարված կստանա: Պարզ է, որ այդ ամենից հետո Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ վերջնականապես կփչանան, Հայաստանի անվտանգությունը ոչ միայն կասկածի տակ կդրվի, այլև ընդանրապես կասկածի տակ կդրվի մեր երկրի գոյությունը, ինչի մասին նախազգուշացնում է նաև Վոլոդինը:

Թե ինչու է այսպիսի քաղաքականություն վարում Նիկոլ Փաշինյանը, դա առանձին խոսակցության թեմա է:

Պետք է նշել, որ Փաշինյանի համար Արևմուտքի պատվեր կատարելը, դարձել է իր համար լինել չլինելու խնդիր: Սակայն, որպեսզի նա հիմնավորի դա հայ հանրության համար, փորձում է կեղծ թեզեր առաջ քաշել, թե իբր, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար ընթանում է կատաղի պայքար: Ըստ այս խաբեբաների, իբր Արևմուտքը դեմ է այդ միջանցքի բացմանը, իսկ այ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այս հարցում Ադրբեջանին: Քանի որ Իրանը նույնպես դեմ է այդ միջանցքի բացմանը, Փաշինյանի քարոզչամեքենան, փորձում է Իրանին դնել Արևմուտքի հետ մեկ շարքում, ընդդեմ, իբր, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի:

Եվ, ահա, այս կեղծ քարոզչական թեզերի շարքում Փաշինյանին պետք էր ցույց տալ, որ իր ծրագրերը, իբր չեն հակասում Իրանի շահերին, և դրա համար իշխանությունը նույնիսկ օգտագործում է բացահայտ սուտ լուրերի տարածումը, ինչը աննախադեպ արկածախնդրություն է Փաշինյանի կողմից, քանզի նա իր անձնական շահերի սպասարկման համար կոնի վրա է դրել հայ ժողովրդի անվտանգությունը:

Եվ, ահա, իշխանության այս ֆեյքը մեկ քայլով բացահայտեց Անդրանիկ Թևանյանը: Լավ է, որ մեկ պատգամավորին դա հաջողվեց և վատ է, որ ողջ քաղաքական դաշտն այս հարցում կրավորական դիրք է բռնել:

Եթե վաղը Հայաստանը մեծ հարված ստանա, նույն այդ քաղաքական դաշտը միաամուռ մեղադրելու է այս ամենի համար բացառապես Փաշինյանին: Բայց չէ որ Վոլոդինը Բաքվից նախազգուշացրել է ոչ միայն Փաշինյանին, այլև բոլորին:

Եվ իմաստ չունի այս հարցում փորձել խորամանկել հայ ժողովրդի անվտանգության հաշվին, ԵՄ դիտորդների հարցում ունենալ լղոզված, կրավորական դիրքորոշում, իսկ դրա հնարավոր հետևանքների համար, միայն Փաշինյանին դարձնել քավության նոխազ:

Հենց այստեղ պետք ասել, որ ԲԱՎԱԿԱՆ Է. ՁԵԶ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan