Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
27
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է, դա մեր պետության վերջին շանսն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռները ՀՀ են տեղափոխել վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են իրենց զոհերի թիվը Ջերմուկը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին. հայտարարություն Կարևոր է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկրների միջև անջրպետը. Պետդեպ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է ԱՀ-ի հումանիտար ճգնաժամը

Թուրքիայում այդպես էլ պետական մակարդակով չգնահատվեց Հայաստանի օգնությունը, և նույնիսկ այս հարցում Փաշինյանը ձախողվեց

Հայաստանի այսօրվա իշխանություններն ու իրենց քարոզիչները փորձում էին միջազգային հանրության մոտ «պրոգրեսիվ իշխանության» ընկալում ձեռք բերել, Թուրքիային օգնություն ցուցաբերելով երկրաշարժից հետո: Իսկ Թուրքիաի իշխանություններին քծնելով, փորձում էին լրացուցիչ դրական մեսիջներ ստանալ իրենց հասցեին:

Ներքին լսարանի համար էլ բացատրում էին, թե իրենց օգնությունը «միջազգային պրակտիկայի» խաղի կանոնների պահպանմամբ, օրինակ բերելով, թե նախորդ իշխանություններն էլ էին նման օժանդակություն տվել:

Նախ նշենք, որ 1999-ին, երբ ՀՀ իշխանություններն օգնության ձեռք առաջարկեցին Թուրքիային, այն ժամանակվա երկրաշարժի տուժածներին օգնության համար, այդ ժամանակ հայկական կողմն իրոք միջազգային սկբունքներին համապատասխան հումանիստական սկզբունքներով էր շարժվում: Այդ ժամանակ Արցախը շրջափակված չէր, Ադրբեջանը չէր սպառնում Հայաստանի անվտանգությանը, իսկ Թուրքիայից էլ սպառնալիքներ չէին հնչում Հայաստանի հասցեին:

Ավելին, Հայաստանի այն ժամանակվա քայլը դրական ընդունվեց Թուրքիայի ղեկավարների կողմից, և այն ժամանակվա Թուրքիայի ղեկավարը հրապարակավ շնորհակալություն հայտնեց Հայաստանին այդ քայլի կապակցությամբ:

Դա նշանակում էր, որ այն ժամանակվա Թուրքիան Հայաստանին դիտարկում էր, որպես տարածաշրջանային լուրջ գործոն և հենց այդ պատճառով նրա ղեկավարը շնորհակալություն հայտնեց մեզ:

Այսօրվա Թուրքիայի ղեկավարները Հայաստանին դիտարկում են, որպես պարտված կիսապետական միավոր, և հույս ունեն Փաշինյանի միջոցով վերջնականապես կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, որպեսզի դրանից հետո, Ադրբեջանի ձեռքերով վերջնականապես լուծեն Հայաստանի հարցը, ինչպես որ լուծեցին հայերի խնդիրը 1915 թվականին:

Պարզ է, որ այսպիսի Հայաստանին նրանք այլևս լուրջ գործոն չեն համարում: Իսկ, օրինակ, Հունաստանին համարում են, և այդ իսկ պատճառով նրանց են գովաբանում, քանզի այդ երկիրը չի պարտվել պատերազմում, լուրջ գործոն է իրենից ներկայացնում, և իրենց ղեկավարն էլ քաղաքական ծաղրածու չէ, որ արհամարհեն:

Իսկ մեզ համարում են անմեղսունակ ժողովուրդ, որ մինչև հիմա իշխանությանը հանդուրժում է մի մարդում, ով երկիրը բերել է պարտության և դրանից հետո համարձակվում է իրեն լկտի պահել երկրի ներսում:

Այդպիսի երկրներին աշխարհում ոչ ոք չի հարգում և ճիշտ են անում: Քանզի մինջ երկիրը պահանջի հարգանք դրսից, նախ ինքն իրեն պիտի հարգի:

Ահա, թե ինչո՞ւ, նույնիսկ այս հարցում Նիկոլ Փաշինյանը դրական արդյունք չարձանագրեց և մեր բարի կամքին արձագանքեց ընդամենը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող Սերդար Քըլըչը: Այսպիսի հրապարակային նվաստացում Հայաստանը չէր արձանագրել վերջին երեսուն տարվա ընթացքում և այս չափ առհամարված, նույնիսկ այսպիսի մարդասիրական բնույթի հարցում մենք չենք եղել:

Խնդիրը նրանում չէր, որ Հայաստանը պետք է օգնությամբ հանդես չգար, խնդիրը նրանում է, որ հանդուրժել այսպիսի ղեկավարին, արդեն ոչ միայն ամոթ է մեր ազգի համար, այլև վտանգավոր, քանզի դրանից հետո մեզ ոչ ոք աշխարհում լուրջ չի ընդունի և մենք կրկին կհայտնվենք համաշխարհային ասպարեզում քաղաքական մուրացկանի դերում:

Միթե՞ սա է մեր իրական առաքելությունը, որպես ազգ, եթե դա է, ուրեմն մենք չենք կարող ունենալ պետություն և ապրել այս տարածաշրջանում խաղաղ պայմաններում մեր հարևանների հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan