«Ինչպես էին ադրբեջանցիները Բաքվում տոնում հայերի ողբերգությունը». Դերենիկ Մալխասյան

«1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Բաքվում գտնվող ռուս գեներալ Ալեքսանդր Լեբեդն իր հուշերում պատմել է, թե ինչպես էին ադրբեջանցիները տոնում հայերի ողբերգությունը: Հուշերից մի հատված. «Դեկտեմբերի 7-ի երեկոյան, «Վրեմյան» հաղորդեց, որ Հայաստանում ահռելի երկրաշարժ է տեղի ունեցել... Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց, նախնական տվյալներով, հսկայական է և հասնում է տասնյակ հազարների։ Հաղորդավարը շարունակում էր խոսել այլ բանի մասին, սակայն նրան չէին լսում։ Ճեմասրահում ահավոր լռություն էր։ Ինչ-որ ձայն հանկարծ պայթեց այս լռության մեջ, ավելի ճիշտ, հնչյունների խումբ, որոնք միաձուլվում էին ինչ-որ մի ընդհանուր, հաղթական ուրախ ոռնոցի մեջ և ավելի ու ավելի ուժեղանում: Վայրկյանների ընթացքում ամեն ինչ պարզ դարձավ։ Փողոցի հակառակ կողմում, շրջգործկոմի շենքի կողքը ինը հարկանի բնակելի մեծ շենք էր։
Առանց բացառության բոլոր պատուհաններում լույսեր վառված էին, բոլոր պատշգամբներում մարդիկ գոռում էին, քրքջում, բղավում, կատաղի ծիծաղում էին։ Դատարկ շշեր, վառված թուղթ և մի քանի այլ առարկաներ թռան ցած։ Ինը հարկանի շենքը միակը չէր, որ ցուցադրում էր իր մարդակեր բերկրանքը: Նման պատկեր էր նկատվում հարակից բոլոր շենքերում։ Այդ շրջանը շողշողում էր և ոռնում հրճվանքի կատաղությունից: Մարդիկ, ովքեր իրենց համարում են քաղաքակիրթ, այս կամ այն չափով կրթված և դաստիարակված, շատերը, ենթադրաբար, հավատացյալներ, դավանելով Ղուրանի պատվիրանները, այդ բոլոր մարդիկ միահամուռ մղումով անպարկեշտ կերպով, բարբարոսաբար տոնում էին ուրիշի մարդկային հսկայական վիշտը:
Ըստ Լեբեդի՝ երկրաշարժը ինչ-որ բարոյական անկում էր առաջացրել Բաքվում ապրող հայերի տրամադրության մեջ։ Եթե նրանից առաջ շատերն ասում էին, որ ամեն ինչ կկարգավորվի, ողջախոհությունը կհաղթի, մենք կհաշտվենք, փրփուրը կիջնի, կապրենք, բայց 1988-ի դեկտեմբերի 7-ից հետո, երբ ադրբեջանցիների մեծամասնության աչքերում վառվեց հաղթական կրակը, ամեն ինչ կոտրվեց. Զանգվածային փախուստը սկսվեց»»:
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից