Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
![Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան](/timthumb.php?src=/disc/08-02-23/0cbe4f66f6b754747373b1c3843aee98.jpg&w=450)
Դիտել նաև
Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ
Ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները․ Միրզոյան
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն
«Երևանը մեկ ամսում կպատրաստի խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը»․ Արարատ Միրզոյան
Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում: Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», - ասել է Միրզոյանը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման թեմային։
«Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», - ասել է Միրզոյանը։