Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով

Դիտել նաև
Արցախում 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն այսօր հեռահար կապով քննարկում են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է տեղի ունեցել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ
Արցախում կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը․ այսօր անջատում չի իրականացվելու
Արցախում ներպետական ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից: Փետրվարի 8-10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինեն մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։
ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։