Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Դիտել նաև
Էրդողանը հրաժարվել է ուղիղ եթերում բանավիճել Քըլըչդարօղլուի հետ
«Արագընթաց երկաթուղային գիծը կձգվի մինչև Բաքու». Էրդողանը նորից խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ալիևը շնորհավորել է Էրդողանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ
Թուրքիայի ընդդիմադիր թեկնածուն առաջ է անցել էրդողանից
ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՀԱՑԵ՞Լ Է. ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից: