Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Դիտել նաև
«Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
Արևմուտքի լրտեսի կործանիչ մուտքը՝ Կովկաս. Էրդողանի զանգը. Տեսանյութ
Էրդողանը ժամանել է Սոչի
Հետևություններ ենք անում. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը հաստատելու որոշումը
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից: