Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
26
ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը բավարերեց Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլ Փաշինյանի ժողովրդին ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Հայ երկրպագուները սուլոցով խլացրեցին Թուրքիայի օրհներգը ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը «Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ

Այսօրվա մեր թրաշամանուկներն իրենց վարչապետով ասում են՝ օգնենք, որ բարեկամանանք. լրիվ հավի հիշողություն

Երկրաշարժերի ժամանակ Հայաստանի և Թուրքիայի փոխօգնության դեպքերի մասին․

Հայաստանում կան մարդիկ, որոնք հումանիստական ու նաև քաղաքական շատ խորը վերլուծությունների շրջանակում անհրաժեշտ են համարում փրկարարների խումբ ուղարկել Թուրքիա՝ որպես օգնություն։ Այս մտքի աջակիցները համոզված են, որ եթե մենք այս ծանր պահին օգնության ձեռք մեկնենք Թուրքիային, ապա նրանց մոտ կվերանա թշնամանքը մեր նկատմամբ, ու մենք կդառնանք բարեկամներ։ 

Քանի որ հայերի մեջ հիշողության զանգվածային կորուստ կա, ես փաստերով ու դեպքերով հիշեցնեմ, թե Հայաստանում ու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի կամ այլ աղետների ժամանակ ով ինչքան է ձեռք մեկնել մյուսին ու դա ինչ ազդեցություն է ունեցել կարճ ժամանակ անց։ 

1․ 1988 թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ադրբեջանում և Թուրքիայում տոնախմբություններ էին եղել։ Բաքվից ուղարկել էին մի գնացք՝ վրան գրված «Եղբայրական Ադրբեջանից», իսկ գնացքում եղել էր աղբ։ 

Նույն ժամանակ Թուրքիայից ուղարկել էին մարդասիրական օգնություն ցորենի տեսքով։ Ականատեսները պատմում են, որ ցորենից ահավոր հոտ է եկել, կասկածներ են եղել թունավորված լինելու մասին, մեծ մասը թափել են։ 

2․ 1999 թ․ օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքի երկրաշարժից հետո Հայաստանը այն 13 երկրների մեջ էր, որոնք օգնություն ուղարկեցին Թուրքիա, նույնիսկ մեծ թվով հայ մասնագետներ մասնակցեցին փրկարարական աշխատանքներին։ 

Դրանից ընդամենը 2 ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանի ԱԺ-ում սպանվեցին երկրի վարչապետը, խորհրդարանի ղեկավարը և պատգամավորներ։ Այդ ահաբեկությունից մի քանի ամիս առաջ Նաիրի Հունանյանը Թուրքիայում հանդիպումներ էր ունեցել այդ երկրի ղեկավարների ու հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ։ Փաստերը կան քրեական գործում։ 

3․ 2011 թ․ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի պատմական հայկական Վան քաղաք երկրաշարժից հետո Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն հայտնեց Էրդողանին և Թուրքիա ուղարկեց փրկարարների խումբ։ 

Դրանից մի քանի տարի անց՝ 2016-ին, նույն Էրդողանը ակտիվ օգնեց Ադրբեջանին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, իսկ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջան ուղարկեց իր բարձրաստիճան զինվորականներին, հատուկ ջոկատայիններին ու Բայրաքթար աթս-ները, նաև մի քանի հազար արաբ ահաբեկիչների Թուրքիայի տարածքով տեղափոխեց Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու։

Այսօրվա մեր թրաշամանուկներն իրենց վարչապետով ասում են՝ օգնենք, որ բարեկամանանք։ Լրիվ հավի հիշողություն։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan