Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
26
ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը բավարերեց Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլ Փաշինյանի ժողովրդին ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Հայ երկրպագուները սուլոցով խլացրեցին Թուրքիայի օրհներգը ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը «Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ

Ժամկետային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու հանգամանքները: 2022թ. դեկտեմբերի 4-ին ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը, Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում: Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հրամանատար, 2022թ. դեկտեմբերի 3-ին պաշտպանության տեղամասում տեղյակ լինելով իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներ, շարքայիններ Գ.Պ-ի և Գ.Հ-ի կողմից նույն թվականի նոյեմբերի կեսերին զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո առերևույթ գաղտնի հափշտակելու դեպքի մասին, զինվորական ծառայության վայրում կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ:

Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներ ևս, 2023թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, շարքային Գ.Պ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 521-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, իսկ կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Շարքային Գ.Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan