Հաթայում աղետի գոտի հնարավոր չէ հասնել օդային և ցամաքային ճանապարհով, տեղի հիվանդանոցը փլուզված է

Երկրաշարժիչ տուժած Թուրքիայի Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին, հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված է։
«Չնայած բոլոր նախազգուաշացոմներին՝ ժամանակին բռնեցին և սխալ հատվածում կառուցեցին թռիչքուղի»,- դժգոհում է թուրք օգտատերերից Օնուր Օզգեն։
Իսկ փլատակների տակից դուրս բերված վիրավորներին չեն կարողանում հոստպիատալացնել և բուժօգնություն ցույց տալ, քանի որ քաղաքային հիվանդանոցը նույնպես փլուզվել է երկրաշարժից։