Զինվորականները հաճախ ինձ տեղեկացնում են, որ իշխանությունները իրենց պարտադրում են որևէ կապ չունենալ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հետ

Առաջնագծին անհրաժեշտ ապրանք հասցնելիս զինվորականները հաճախ ինձ տեղեկացնում են, որ իշխանությունները իրենց պարտադրում են որևէ կապ չունենալ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հետ, առավել ևս ատել այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի դեմ են։
Օրենքով ապաքաղաքական բանակի ղեկավար նշանակված կուսակցական նախարարը զինվորականներին ճնշում է, թե չի կարելի համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր համարձակվում են Նիկոլին քննադատել։ Այլ կերպ ասած՝ քաղաքական իշխանությունները որևէ բան չեն անում բանակի համար, բայց բանակին պարտադրում են չընդունել ընդդիմադիր անհատների օգնությունը։
Հարցս ուղղում եմ զինվորական հրամանատարներին, որոնց 95% -ը պարկեշտ ու կարգին մարդիկ են։ Հիմա որ դուք ենթարկվում եք իշխանությունների հակահայկական պարտադրանքին ու խուսափում ընդդիմադիր գործիչների աջակցությունից, վաղը որ պատերազմ լինի, նույնկերպ հրաժարվելո՞ւ եք ընդդիմադիր գործիչներին զորակոչելուց, թե՞ այդ ժամանակ իշխանությունները ձեռքերը լվանալու են ու կրկին հենց ընդդիմադիրներից պահանջեն գնալ առաջնագիծ։
Նիկոլ Փաշինյանին ու նրա ավազակախմբին առաջնագիծը հետաքրքիր չէ, նրանք հանուն մեկ օր ավելի իշխանական աթոռի զոհաբերում են պետությունն ու բոլորին՝ զինվորականներից մինչև ազգային գործիչներ, նույնիսկ իրենց ընտրողներից մինչև փոքրիկ երեխաներ։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից